вторник, 16 июня 2026 г.

Արտանիշ վրանային ճամբար

Մեկնում-Հունիս 18, 08:30՝ Սբ. Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ՝ Հունիս 20, 18:00՝ Սբ. Երրորդություն եկեղեցու բակ

Երթուղիներ

Մեկնում՝
Երևան → Սևան → Ծովագյուղ → Արտանիշ

Վերադարձ՝
Արտանիշ → Ծովագյուղ → Սևան → Երևան

Պատասխանատուներ՝ Լիլիթ Տոնոյան, Լուսինե Խաչատրյան

Մարզիչ՝ Ռոզա Գսպոյան

Տրանսպորտ

Ճամբարի ուղղությունները՝

Բնագիտական

  • Արևային ժամացույցի և ինքնաշեն կողմնացույցի պատրաստում։
  • Տեղանքում կողմնորոշման հմտությունների զարգացում՝ GPS-ով և առանց GPS-ի։
  • Սևանի ավազանի արոմատիկ բույսերի ուսումնասիրություն, հավաք և եթերայուղերի թորում։
  • Երեկոյան զրույցներ Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրների շուրջ։

Բարձունքի հաղթահարում

  • Արտանիշ լեռան վերելք։

Բնապահպանական գործունեություն

  • Լողափի մաքրում, աղբի տեսակավորում և շրջակա միջավայրի պահպանության հմտությունների ձևավորում։

Մարզական խաղեր, Լող

Մասնակցին անհրաժեշտ պարագաներ՝

  • ուսապարկ, քնապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական հագուստ և կոշիկներ
  • լողազգեստ, լաթեր, սրբիչ
  • տաք հագուստ
  • լապտեր
  • արևապաշտպան քսուք
  • արևային ակնոց
  • արևապաշտպան գլխարկ
  • անձնական դեղատուփ
  • բրդուճներ
  • հետաքրքիր խաղեր

Ճաշացանկ

Եղանակն Արտանիշում

Օրակարգ

Օր առաջին — Հունիսի 18

ԺամԳործունեություն
08:30Մեկնում
10:00Կանգառ Սևանավանքում
11:00Կանգառ ժայռաբեկորի մոտ, ընդմիջում
12:00Կանգառ Պորտ Այաս նավահանգստում, «Կիլիկիա» նավ
13:30Ժամանում, իրերի տեղավորում
14:00Ծանոթացում ճամբարային կարգուկանոնին և տեղանքին
14:30–15:30Հանգստի ժամ
15:30Ճաշ
16:00Բնագիտական գործունեություն․ «Պատրաստում ենք արևային ժամացույց և կողմնացույց»
17:00Մարզական խաղեր
18:00Մրգային ընդմիջում
20:00Ընթրիք
21:00Զրույցներ խարույկի շուրջ-Սևանա լճի բնապահպանական արդի խնդիրները
23:00Քուն

Օր երկրորդ — Հունիսի 19

ԺամԳործունեություն
06:00Վերկաց, հիգիենայի ժամ
06:30–11:30Արտանիշ լեռան բարձունքի հաղթահարում-ծաղկահավաք
11:30–12:00Հանգստի ժամ
12:00–13:30Մարզական խաղեր
13:30–14:00Լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի հավաքում երեկոյան խարույկի համար
14:00–14:30Ճաշ
15:00–18:00Բնագիտական գործունեություն-Սևանի ավազանում աճող բուսատեսակների ուսումնասիրություն
18:00Մրգային ընդմիջում
19:00Մարզական խաղեր
20:00Ընթրիք
21:00Քննարկումներ, երգ, պար և խարույկ
23:00Քուն

Օր երրորդ — Հունիսի 20

ԺամԳործունեություն
07:30Վերկաց, հիգիենայի ժամ
08:00Նախավարժանք
09:00Նախաճաշ
10:00–11:00Լողափի մաքրում և աղբի տեսակավորում
11:00–14:00Մարզական խաղեր և լող
14:00Ճաշ
14:30–15:00Իրերի հավաքում, տարածքի հանձնում
15:00Մեկնում դեպի Երևան
18:00Ժամանում Սբ. Երրորդություն եկեղեցու բակ

Օգտակար հղումներ

Նախահաշիվ՝

Եռօրյա ճամփորդության արժեքը մեկ անձի համար՝ 12000 դրամ

Մասնակիցների ցանկ/ համալրվում է

Комментариев нет:

Отправить комментарий