понедельник, 13 марта 2023 г.

Նախագիծ: Մարմնամարզության ցուցադրական ելույթ-ներկայացում... Մարտի 23, 2023թ.

 Գարնանային ստուգատեսի շրջանակներում անցկացվելու է մարմնամարզական ցուցադրական ելույթ-ներկայացում... 
Կանոնադրություն

Վայրը` Մայր դպրոցի մեծ մարմնամարզական դահլիճ 

Մարտ 23, ժամը՝ 14․00-14․40

Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր և Միջին դպրոցների ընտրությամբ գործունեության և լրացուցիչ կրթության սովորողներ, ծնողներ, հյուրեր․․․․

Մարզիչ՝ Ռոզա Գսպոյան

Օգնական՝ Անդրանիկ Դարբինյան

Երաժշտական ձևավորումը՝ Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող՝ Օլգա Ալեքսանյանի 

Նպատակը՝

Զարգացնել սովորողների մարզական և թիմային կարողությունները։ Կեցվածքի, ռիթմիկայի, ճկունության հմտությունների ձևավորում։ 

Անհրաժեշտ մարզագույք՝

մարմնամարզական ներքնակներ

Ժապավեններ

օղակներ

ցատկացանց

մարզահագուստ

Մարզիկի ուսապարկում՝

ջուր

լրացուցիչ հագուստ

սրբիչ

Արդյունքը՝

ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում: 

Ծրագրում՝

Մարզիկները կկատարեն ցուցադրական ելույթներ՝ անհատական , զույգերով, եռյակներով, քառյակներով, ինչպես ն

աև՝ ցատկեր ցատկացանցի վրա: 

  Մասնակիցների ցուցակ




Комментариев нет:

Отправить комментарий