Հունվարի 14- ին դասվարներ, ժամը` 14։00 -15:00
Մասնակիցներ՝
դաստիարակներ, դասվարներ, դասավանդողներ
Ծանոթություն մարմնամարզության պարապմունքի կառուցվածքի մասին.
Մարմնամարզության պարապմունքը սկսվում է շարումից,դարձումներ տեղում, քայլք, վազք և ընդհանուր զարգացնող վարժություններից: Վարժությունները սկսում ենք պարանոցից և վերջացնում ստորին վերջույթներից:
Մարմնամարզության պարապմունքը բաղկացած է երեք մասերից`նախապատրաստական, հիմնական և
եզրափակիչ :
1.Պարապմունքի առաջին նախապատրաստական մասում կատարվում է ընդհանուր զարգացնող վարժություններ:
Ընդհանուր զարգացնող վարժությունները իր մեջ ընդգրկում է պարանոցային վարժություններ,ուսագոտին ընդգրկող վարժություններ,ձեռքերի թափային վարժություններ, իրանի և ստորին վերջույթների վարժություններ, ճկունության, արագաուժային որակների և ճարպկության որակների ամրապնդման վարժություններ:
3.Պարապմունքի եզրափակիչ մաս
Պարապմունքի երրորդ մասում հիմնականում կատարվում է թուլացնող,օրգանիզմի աշխատանքը կարգավորող վարժություններ՝ շնչառական և լիցքաթափող վարժություններ:
- Դահլիճում պետք է հետևել տվյալ մարզաձևում ընդգրկված անվտանգության կանոններիը և սանիտարահիգիենիկ պահանջները:
Որպես կանոն ՝ մարմնամարզության պարապմունքներին պետք է մասնակցեն մարզահագուստով և մարզակոշիկներով /մասիկներով/:
Комментариев нет:
Отправить комментарий