Մարմնամարզական ընտրությամբ գործունեության պարապմունքները Միջին դպրոցում անցկացնում եմ 6-8-րդ դասարաններում:Մարմնամարզական պարապմունքների հիմնական նպատակն է որ սովորողները ֆիզիկապես առողջ լինի, ունենա գեղեցիկ կեցվածք,լինի ճկուն և ուժեղ,համակողմանի զարգացած,տիրապետեն առողջ ապրելակերպի կանոններին:
Մարմնամարզական պարապմունքը սկսում ենք շարային վարժություններից,քայլքից, վազքից և ընդհանուր զարգացնող վարժություններից:Պարապմունքի երկրորդ մասում կատարում ենք գլուխկոնծի առաջ և ետ վարժությունները, կանգ թիակների վրա, մեջքին պառկած կամուրջ վարժությունները, մարզչի օգնությամբ և ինքնուրույն կանգ ձեռքերի վրա վարժությունները:
Ցատկում ենք ցանցացատկի վրա: Մարզապատի վրա կատարում ենք ոտքերի ծալում,բարձրացում և արտաորում վարժությունները:
Հենացատկեր- մարմնամարզական այծիկի վրայով ձեռքերի հրումով վերցատկ,ձեռքերի հրումով հենացատկ ոտքերը զատած,ծնկները ծալած,վայրեջք հենում կքանիստ դրություն ընդունելով:
Զուգափայտի վրա կատարում ենք համալիր վարժություններ:
Տարեվերջում անցկացնելու ենք ստուգատես:
Մարմնամարզական տուգատեսի համար տրվող վարժություններն են.
6-8-րդ դասարան
ա. Շարային վարժություներ, շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն, եռասյուն, քառասյուն, դարձումներ
բ. Մարմնամարզական ներքնակի վրա երկու գլուխկոնծին առաջ միաձույլ և հետ, կանգ թիակների վրա, կանգնած դրությունից կատարել կամուրջ մարզիչի օգնությամբ, պահելով 10 վայրկյան
գ. Մարմնամարզական պարանի մագլցում
դ. Լայնակի տեղադրված այծիկի վրայով հենացատկ, ոտքերը զատած եղանակով, կամ միասին կողքով
ե. Տղաները ձգում պտտաձողին 3 -10անգամ, աղջիկները հատակին 8 անգամ
զ. քայլք մարմնամարզական գերանի վրայով, պահելով հավասարաշռությունը
Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում
2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն/ մշակում
3. Տեսական գիտելիքների ձեռք բերում
4.Սովորողների մեջ՝ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում
5.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:
6.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում:
Комментариев нет:
Отправить комментарий