среда, 24 марта 2021 г.

Ձյունառատ Արատես


Մարտի 12-ին Միջին դպրոցի սովորողներով,ուսուցիչներով,ծնողներով մեկնեցինք Արատես:Շատ ոգևորված էինք և ուրախ,սակայն երբ հասանք Երասխ իմացանք, որ Արատես տանող ճանապարհը փակ է

ձնաբքի պատճառով, հոսանքազրկվել էր նաև մեր Արատեսի դպրական կենտրոնը, ճանապարհը փակվել էր:Սովորողները շատ էին հուսահատվել և ահա  Տիարը զանգահարեց և ասաց,որ Եղեգիսում մեզ կդիմավորեն,կգիշերենք այնտեղ և առավոտյան կշարունակենք մեր ճանապարհը:Մենք գիշերեցինք Եղեգիսի «Արեվի» հյուրանոցում:Մեզ շատ լավ դիմավորեցին,  հյուրասիրեցին.որի համար շատ շնորհակալ ենք իրենցից:

Առավոտյան դուրս եկանք նախավարժանքի:Հիանալի եղանակ էր,գեղեցիկ տեսարան:Լավ մարզվեցինք, խաղացինք,հավաքեցինք մեր իրերը,հրաժեշտ տվեցինք մեզ հյուրընկալողներին և շարունակեցինք մեր ճանապարհը: 













Հասանք Արատես: Ճանապարհը արդեն մաքրված էր և հոսանք կար: Արատեսը մեր ուզած իսկական ձյունառատ ձմեռն էր: Հանգստացանք,ճաշեցինք և սկսեցինք մաքրել ճանապարհը:




















Վետ դարձի ճանապարհին այցելեցինք Խոր Վիրապ





Комментариев нет:

Отправить комментарий