Ծանոթություն մարմնամարզության դասի կառուցվածքի մասին.
Մարմնամարզության դասը սկսվում է շարումից,դարձումներ տեղում, քայլք, վազք և ընդհանուր զարգացնող վարժություններից: Վարժությունները սկսում ենք պարանոցից և վերջացնում ստորին վերջույթներից:
Մարմնամարզության դասը բաղկացած է երեք մասերից`նախապատրաստական, հիմնական և եզրափակիչ :
1.Դասի առաջին նախապատրաստական մասում կատարվում է ընդհանուր զարգացնող վարժություններ:
Ընդհանուր զարգացնող վարժությունները իր մեջ ընդգրկում է պարանոցային վարժություններ,ուսագոտին ընդգրկող վարժություններ,ձեռքերի թափային վարժություններ, իրանի և ստորին վերջույթների վարժություններ, ճկունության, արագաուժային որակների և ճարպկության որակների ամրապնդման վարժություններ:
2. Դասի հիմնական երկրորդ մասում կատարվելու են դասի առջև դրված խնդիրները՝ գլորումներ,հենացատկեր,ցատկացանց,քայլք գերանի,գծի վրա,սողանցումներ մարզանստարանի վրայով:
3.Դասի եզրափակիչ մաս
Դասի երրորդ մասում հիմնականում կատարվում է թուլացնող,օրգանիզմի աշխատանքը կարգավորող վարժություններ՝ շնչառական և լիցքաթափող վարժություններ:
- Դահլիճում պետք է հետևել տվյալ մարզաձևում ընդգրկված անվտանգության կանոններիը և սանիտարահիգիենիկ պահանջները: Որպես կանոն ՝ մարմնամարզության դասերին պետք է մասնակցեն մարզահագուստով և մարզակոշիկներով /մասիկներով/:
Комментариев нет:
Отправить комментарий