Հոկտեմբերի 15-30
Երկուշաբթի 10:10-10:55 առցանց մարզական պարապմունք 1-ին
և 2րդ դասարանի սովորողների հետ
Մարզվում ենք հեռավար
Չորեքշաբթի 12:00-12:45 առցանց մարզական պարապմունք Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ:
նյութը այստեղ՝
Աշխատանք ֆիզիկական միջավայրում,ժամը 10.00-ից 13.00
Մասնակիցներ՝մարզիչներ,կրթահամալիրի սովորող-մարզիկներ
1.Ճիմերի ջրում,բարեկարգում,հողային տարածքների հարթեցում
2.Դահլիճների,մարմնամարզության սրահի մաքրում
3.Սեբաստիա մարզադաշտերի մաքրում,աղբի հավաքում
4.Մարզական ընտանեկան պարապմունքներփոքր խմբերով,բացօդյա
մարզականպարապմունքներ
5.Կատարել վարժություններ աչքերի համար
Առաջարկում եմ ընդհանուր զարգացնող վարժությունների ուղեցույց
Աշխատանք տանը հեռավար՝
Առաջադրանք 1
1.Սովորողը ուսումնասիրում է իր ընտրած մարզաձևի պատմությունը,պատասխանում
է հարցերին: Մարզաձևի ծագումը,ստեղծման տարին,ում կողմից,որտեղ:Մարզաձևը երբ է մուտք
գործել Հայաստան: Հայաստանը այդ մարզաձևով երբ է մասնակցել օլիմպիադայի և ինչ արդյունքներ
է գրանցել:
2.Սովորողը նկարում է փոքրիկ տեսանյութ և հղումը ուղարկում
մարզչին:Ինչպիսի մարզագույք ունեք ձեր տանը և ինչպես էք այն կիրառում:
3. Սովորողը հարցազրույց է վերցնում ընտանիքի անդամներից,կամ
հարազատներից ով մարզվել է որևէ մարզաձևով և ներկայացնում:
4. Սովորողը թարգմանում է որևէ մարզական նորություն կամ նյութ
իր սիրած մարզաձևից,իր ընտրությամբ ևհղումը ուղարկում մարզչին,նշելով թարգմանած նյութի
աղբյուրը:
Առաջադրանքի պատասխանները սովորողները տեղադրում են իրենց
բլոգներում և ուղարկում r.gspoyan@mskh.am էլեկտրոնային հասցեին:
Комментариев нет:
Отправить комментарий