Գոյություն ունի աչքերի մկանների 6 խումբ, ուստի դրանք մարզելու համար հիմնական վարժությունները հետևյալն են.
1. Հարկավոր է հայացքը սևեռել գրչի ծայրին, այնուհետև գրիչը շարժել տարբեր ուղղություններով (հորիզոնական, ուղղահայաց, անկյունագծով, հեռվացնել և կրկին մոտեցնել) և միևնույն ժամանակ գլուխը թեքել այդ ուղղությամբ՝ հայացքը գրչի ծայրից չկտրելով:
2. Մյուս պարզ վարժությունը, որը կարելի է կատարել ցանկացած ժամանակ, աչքերը մի քանի անգամ ամուր սեղմելով փակելն ու բացելն է:Ամուր սեղմեք աչքերը 3-5վայրկյանով,իսկ հետո լայն բացեք եվս 3-5 վայրկյան:Կրկնեք 6-8 անգամ: Այս վարժությունը ամրացնում է աչքերի մկանները,բարելավվում արյան շրջանառությունը:
3.Մատների ծայրերը դրեք քունքերին,մեղմորեն սեղմելով դրանք:Արագորեն թարթեք 10 անգամ,հետո բացեք աչքերը և հանգստացեք: Կրկնեք 3 անգամ: Վարժությունը վերացնում է աչքերը:
4.Աչքերով 4-5 պտույտ արեք ժամացույցի սլաքի ու նաև հակառակ ուղղությամբ:Մկանները թուլացնելու և աչքերը հանգստացնելու համար կատարեք վարժություն,որը երբեմն անվանվում է /նշան ապակուն/. պատուհանի ապակուն աչքերի բարձրության վրա փակցրեք կլոր նշան՝1սմ պարագծով:Մոտեցեք մոտ 10սմ պատուհանին և մի քանի վայրկյան նայեք հեռուն,իսկ հետո մի քանի վայրկյան նայեք նշանին:Կրկնեք 8-10 անգամ:
Комментариев нет:
Отправить комментарий