воскресенье, 27 января 2013 г.

ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ 1-4 դաս

Էստաֆետային խաղերը կրթահամալիրի ավանդական մարզական ծեսերից է, որը տեղի է ունենում տարին երկու անգամ` գարնանը և աշնանը:
Աշնանը խաղերը անցկացնում ենք դահլիճային միջավայրում, իսկ գարնանը բացօդյա խաղահրապարակում:
Խաղահրապարակում խաղերը կազմված են աթլետիկական վազքերից,ցատկերից,անցկացնում ենք մարզախաղերի տարրերով մրցակցական խաղեր`գնդակի նետում,վարում,փոխանցում, , հեծանվավազք, ինքնագլոր և անվավոր չմուշկ, հաղթահարել բարձր ու ցածր արգելքները, պարանի ձգում
Իսկ փակ մարզադահլիճներում խաղերը կազմված են. Սողանցումներ` մարզանստարանի վրա, քայլք ոտնաթաթերին, ցատկերից, գլուխկոնծի ներքնակների վրա, գլորումներ, անցում օղակների միջով
Շարժախաղերը նպաստում են երեխաների վազելուցատկելու, նետելու կարողությունների ամրապնդմանըարագաշարժության, տարածության մեջ կողմնորոշման և կոորդինացիոն ընդունակությունների մշակմանը:
Մինչ սպորտլամդիան` դասերի ընթացքում անց է կացվում ներդպրոցական մրցումներ, ընտրում ենք լավագույն. Ուժեղագույն երեխաներին, կազմում ենք հավաքական թիմ, որն էլ մասնակցում է կրթահամալիրի կրտսեր դպրոցների սպորտլանդիայի խաղերին:
                   Էստաֆետային խաղեր

*դասարան
Կավիճով նշվում է դասարանները: Մասնակիցները ցատկելով անցնում են բոլոր դասարաններով ու հետ վերադառնում մեկնարկային գիծ:
*թենիսի գնդակների տեղափոխում գդալներով
Մեկնարկայինգծիցգդալներըբերանինսեղանիթենիսիգնդակներըտեղափոխելով /6մհեռավորություն/ գցելզամբյուղիմեջ:
*էստաֆետային համալիր խաղ
Մեկնարկայինգծիցվազքովգնդակըձեռքինմոտենումէմարմնամարզականներքնակին,կատարումէգլուխկոնծիառաջ,որիցհետովազքովմոտենումէօղակին, անցնումէօղակիմիջովևգնդակիվարումովետվերադառնումմեկնարկայինգիծ:
* Պարանի ձգում

*Զիգզակաձև էստաֆետ
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի,շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները,անցնելով բուլավաների արանքով,վազում են,շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում ետ`մեկնարկ տալով հաջորդին:

*Նստարանների վրայով
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի,շարվում են մեկնարկային գծից միասյուն:Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները բարձրանում են նստարանի վրա,ձեռքերը կողմ տարածած անցնում են նստարանի վրայով, ցատկով իջնում` անցնելով որոշակի տարածություն, շրջանցում են դրոշակը և ուղիղ գծով վերադառնում:

*Գնդակը պարկում
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի,շարվում են մեկնարկային գծից միասյուն: Որոշակի հեռավորության վրա պարկեր են դրվում: Յուրաքանչյուր մասնակցին ռեզինե գնդակ է տրվում: Մասնակիցները, անցնելով որոշակի տարածություն, նշված գծից գնդակը նետում են պարկի մեջ, վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:
*Ծափով վազել

Խաղացողները միասյուն շարվում են իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ`քայլում են, երկու ծափ` ցատկում են, երեք ծափ` վազում են: ով սխալվում է, դուրս է գալիս շարքից:Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:
*Գնդակը տանել-բերել
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի,շարվում են մեկնարկային գծից միասյուն:Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ. Վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ տալիս հաջորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես. Մեկը տանելով, մյուսը բերելով խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

*Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի,շարվում են մեկնարկային գծից միասյուն:Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները,անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ տալիս հաջորդ մասնակիցներին: հաղթում է այն թիմը,որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

*Գնացք

Երկու թիմերի  կանգնեցնում ենք մեկնարկի գծի վրա` խառը /1 տղա, 1 աղջիկ/:Յուրաքանչյուր թիմի դիմաց  10-12մ հեռավորության վրա դրվում է կանգնակ:Մարշ հրահանգով 1-ին կանգնած խաղացողը վազքով շրջանցում է կանգնակը վերադառնում, շրջանցում է կանգնած խաղացողին, բռնում առաջին խաղացողի ձեռքը, կրկին վազքով գնում են շրջանցում կանգնակը վերադառնում,կրկին շրջանցում կանգնած խաղացողներին,բռնում հաջորդ խաղացողի ձեռքը և այդպես շարունակ մինչև վերջին խաղացողը:Այն թիմը, որն առաջինն է վերջացնում և չունի տուգանային միավոր հաղթող է ճանաչվում ստանալով 3 միավոր, իսկ պարտվող թիմը 2 միավոր:
*Էստաֆետա օղակներով

Երկու թիմերին կանգնեցնում ենք մեկնարկի գծի մոտ: Յուրաքանչյուր թիմի դիմաց  դրվում են ուղղահայաց դիրքով /աշակերտների օգնությամբ/ 5 օղակներ: Մարշ հրահանգով առաջին կանգնած խաղացողները վազքով անցնելով բոլոր օղակների միջով շրջանցում են կանգնակը, վերադառնում նույն ձևով էստաֆետան տալիս հաջորդ խաղացողին: Եվ այսպես հաջորդաբար մինչև վերջ: Այն թիմը, որն առաջինն է վերջացնում և չունի տուգանային միավոր հաղթող է ճանաչվում ստանալով 3 միավոր, իսկ պարտվող թիմը 2 միավոր:

Комментариев нет:

Отправить комментарий