вторник, 11 ноября 2025 г.

Աշնանային Արատես. եռօրյա ճամփորդություն

  • Արատեսի դպրական ճամբար

    Վայրը՝ Արատեսի դպրական կենտրոն
    Ժամանակացույց՝ նոյեմբերի 28-30
    Մեկնում՝ նոյեմբերի 28-ին, ժամը 09:20-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
    Վերադարձ՝ նոյեմբերի 30-ին՝ մինչև 19:00, Մայր դպրոց

    Ճամբարի պատասխանատուներ՝ Ռոզա Գսպոյան, Լիլիթ Բաբայան


    Նպատակը՝

    Մասնակիցներին ներկայացնել հեղինակային կրթական ծրագրի՝ ճամփորդությամբ ուսուցման բաղադրիչը։


    Ճամբարի բաղադրիչները՝

    • Մարզական պարապմունքներ
    • Էստաֆետային խաղեր
    • Երկրագործական աշխատանքներ
    • Երեկոյան խարույկ, խարույկի շուրջ երգ ու պար
    • Շրջակա միջավայրի ամենօրյա խնամք
    • Բերքահավաք

    Երթուղին՝

    Մեկնում՝ Երևան – Սևանի ավազան – Մարտունի – Սելիմի լեռնանցք – Շատին – Եղեգիս – Հերմոն – Արատես
    Վերադարձ՝ Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին – Արփայի հովիտ – Արենի – Սևակավան – Արտաշատ – Երևան


    Ճամբարի գործունեության ուղղությունները՝

    • Երկրագործական աշխատանքներ /պատասխանատու՝ ընկեր Խաչիկ/
    • Քայլարշավներ
    • Սննդի կազմակերպում՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ
    • Քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր

    Նախահաշիվ՝

    Եռօրյա ճամբարի արժեքը՝ մեկ սովորողի համար՝ 10.000 դրամ
    Տրանսպորտ՝ 90.000 դրամ, որից 50.000 դրամը վճարում են սովորողները,
    40.000 դրամը՝ կրթահամալիրի աջակցությամբ։
    Սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղորայք և այլ անհրաժեշտ ծախսեր՝ 6.000 դրամ։


    Գիշերակացը՝ տեղում

    Խոհանոցը՝ ակումբում


    Անհրաժեշտ իրերի ցանկ՝

    • Քնապարկ
    • Երկարաթև գիշերազգեստ
    • Տաք հագուստ
    • Ուսապարկ
    • Ջուր՝ անհատական շշով կամ թերմոսով
    • Հագուստ՝ 3 օրվա համար
    • Կոշիկներ՝ 2 զույգ (մեկը հագին, մյուսը՝ պահուստային), հողաթափ
    • Առաջին օրվա նախաճաշ՝ բրդուճներ, չփչացող մթերքներ, միրգ
    • Ջուր՝ 1 լիտր /ճանապարհի համար/
    • Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը դնելու համար
    • Անհատական ճամփորդական սպասք (պլաստմասե, լվացվող)
    • Աղբի տոպրակ, ձեռնոց
    • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, մածուկ, սանր, սրբիչ, օճառ, թաց և չոր անձեռոցիկներ
    • Լապտեր
    • Աստղադիտակ, հեռադիտակ, կողմնացույց (ով ունի)
    • Ինտելեկտուալ խաղեր

    Արդյունքում՝

    • Սովորողները կծանոթանան հեղինակային կրթական ծրագրին
    • Կծանոթանան կրթահամալիրում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին
    • Կծանոթանան Արատեսի դպրական կենտրոնի ուսուցման միջավայրին
    • Կձեռք բերեն նոր ընկերներ
    • Ճամփորդական նյութերը կհրապարակվեն բլոգներում

    Ճամբարային առօրյան ըստ օրերի

    Առաջին օր՝ նոյեմբերի 28

    08:50՝ հավաք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում
    09:00՝ մեկնում եկեղեցու բակից

    • Սմբատաբերդի բարձունքի նվաճում (պատասխանատու՝ Ռոզա Գսպոյան, Լիլիթ Բաբայան)
      15:30՝ ժամանում Արատեսի դպրական կենտրոն, տեղանքի ծանոթացում, իրերի տեղավորում
      16:00՝ ճաշ
      16:30՝ հանգիստ, ազատ խաղեր
      17:30՝ քայլ դեպի հյուսիսային տնակ և այգիներ
      18:30՝ ընթրիքի պատրաստություն
      19:30-ից՝ երեկոն Արատեսում՝ միասնական քննարկումներ, խարույկ, խաղեր, պարեր 

    Երկրորդ օր՝ նոյեմբերի 29

    08:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
    08:30՝ առավոտյան վազք, ընդհանուր զարգացնող վարժություններ
    09:00-09:30՝ նախաճաշ
    10:00-12:00՝ երկրագործական աշխատանքներ
    12:00-13:00՝ մարզական պարապմունքներ, խաղեր
    14:00՝ ճաշ
    14:30-15:30՝ քայլարշավ
    15:30-17:00՝  խմբային խաղեր
    17:30՝ ընթրիքի պատրաստություն
    19:00՝ ընթրիք
    19:30-20:30՝ քննարկումներ
    20:30-ից՝ երեկոն Արատեսում՝ խարույկ, խաղեր, պարեր


    Երրորդ օր՝ նոյեմբերի 30

    08:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
    08:30՝ առավոտյան նախավարժանք
    09:00՝ նախաճաշ
    09:30-11:30՝ տարածքի մաքրում
    12:00՝ բերքահավաք
    13:00՝ քայլ Խաչոց ձորով
    14:30՝ ճաշ
    15:30՝ իրերի տեղավորում                    16։00 Կանգառներ՝ Հայրավանք,   Օրբելյանների քարավանատուն               Վերադարձ՝ նոյեմբերի 30-ին՝ մինչև 19:00, Մայր դպրոց ։


    Սննդացանկ

    Առաջին օր
    Ճաշ՝ աղցան (վարունգ, լոլիկ, պղպեղ), սպագետի, հավի կոտլետ
    Ընթրիք՝ հնդկացորեն, նագետ, պանիր, թեյ, խտացրած կաթ, շոկոլադե կրեմ, թխվածքաբլիթ

    Երկրորդ օր
    Նախաճաշ՝ ձու (ձվածեղ), կարագ, պանիր, խտացրած կաթ, շոկոլադե կրեմ, թթվասեր, թխվածքաբլիթ, թեյ
    Ճաշ՝ հավի միս, կարտոֆիլ, աղցաններ, հյութ
    Ընթրիք՝ բրինձով փլավ՝ հավի կրծքամսով, մրգեր, թեյ, խմորեղեն

    Երրորդ օր
    Նախաճաշ՝ լոլիկով ձվածեղ, կարագ, պանիր, խտացրած կաթ, շոկոլադե կրեմ, թթվասեր, թխվածքաբլիթ, թեյ
    Ճաշ՝ կարտոֆիլով խյուս, տապակած հավի կրծքամսով

  • Մասնակիցներէ

  • 1.

  • 2.

  • 3.

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  • 13

  • 14

  • 15

  • 16

  • 17

  • 18

Комментариев нет:

Отправить комментарий