Պետք է իմանալ անվտանգության մի շարք կանոններ, որոնց չպահպանելու դեպքում հնարավոր չէ կանխարգելել վնասվածքների առաջանալը մարմնամարզության պարապմունքների ժամանակ:
-Սովորողները դահլիճ պետք է մտնեն մարզահագուստով, ընդ որում այն պետք է լինի թեթև և չկաշկանդի ազատ շարժումները
-Առանց մարզիչի սովորողը իրավունք չունի դահլիճ մտնել:
-Ցատկացանցի վրա սովորողը պետք է ցատկի մարզիչի ներկայությամբ:
-Մարմնամարզական գործիքները պետք է ամուր ամրացված լինեն պատերին կամ հատակին, իրարից որոշակի հեռավորության վրա,
- Յուրաքանչյուր մարզագործիքի մոտ՝ /զուգափայտ, նժույգ, պտտաձող, ցատկացանց/ վայր ընկնելու հավանական տեղում պետք է դրված լինեն անհրաժեշտ քանակությամբ ներքնակներ, որոնք պետք է ամուր դրվեն իրար կողքկողքի: Սովորողները պետք է գիտենան նաև օգնության, ապահովման, ինքնաապահովման հնարքները:
-Մարզագործիքների վրա վարժությունների կատարման համար նախապես պետք է
ստուգել դրանց ամրության հուսալիությունը, սարքինությունը:
-Մարմնամարզական գործիքների վրա վարժությունները կատարվում են միայն մարզչի ներկայությամբ:
-Վարցատկեր կատարվում են միայն այն դեպքում, երբ վայրէջքի տեղում դրված են ներքնակներ:
-Վարժությունը պետք է միշտ սկսել և ավարտել մարզիչի հրահանգով:
- Պետք է պահպանել սանիտարահիգիենիկ պայմանները:
-Անձնական հիգիենա
Комментариев нет:
Отправить комментарий