суббота, 2 сентября 2023 г.

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՐԱՏԵՍՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ

 Գիտելիքի օրվա Արատեսյան մեկնարկ․(Սեպտեմբերի 1-ը բարձունքում՝ Սուրբ Կարապետ վանական համալիր);Արատեսյան մեծ խարույկ - հրաժեշտ ամառային ճամբարինԲնագիտական-հայրենագիտական ճամփորդությունՃամփորդության վայրը՝ «Արատեսի» դպրական կենտրոն

Մեկնում՝ օգոստոսի 30-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը՝ 08:30
Վերադարձ՝ Մայր դպրոց, սեպտեմբերի 1-ին, մինչև ժամը՝ 18:00
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ, մուտքի ճամբարականներ։

Ճամբարի համակարգողներ՝ Մենուա ՀարությունյանՆունե Թեմուրյան

Երաժիշտ` Լաերտ Գրիգորյան (կմիանա խմբին օգոստոսի 31-ին)։

Մարզիկ` Ռոզա Գսպոյան; 

Նպատակը՝ բնագիտական-հետազոտական, հայրենագիտական, քայլարշավ, գիտելիքի օրը բարձունքին, բնագիտական հետազոտություններ (Արատեսում Պատանի Հետազոտողներն են), տեղանքի կողմնորոշում, բերքահավաք, ցախահավաք, բնագիտական հետազոտություններ,   Մեծ խարույկ (օգոստոսի 31)՝ հրաժեշտ ամառային ճամբարին, ազգային երգ-պար խարույկի շուրջ, Սեպտեմբերի 1-ը բարձունքում՝ Սուրբ Կարապետ վանական համալիր։

Ճամբարի նպատակը՝

  • Բնագիտական-հետազոտական, հայրենագիտական, ճանաչողական, մաթեմատիկական, բնապահպանական;
  • Ճամբարային տարածքի ուսումնասիրություն; քայլարշավ, գիտելիքի օրը բարձունքին, երկրագործական աշխատանքներ;
  • Բջջային հավելվածների կիրառությունը բնության մեջ, աստղագիտությունում՝ երկնային մարմիններ, համաստեղություններ, միգամածություններ, տարածքում տեղորոշման համար՝ տեղանքի կողմնորոշում;
  • Բաց դասեր բնության գրկում՝ բնագիտական հետազոտություններ՛ մաթեմատիկական խաղեր;
  • Ամառային երկնքի դիտումներ՝ եղանակից կախված (Սատուրնի դիմակայունություն, օղակների դիտում, ամռան վերջին աստղաթափը Արատեսում, համաստեղություններ, աստղագիտական զրույցներ խարույկի շուրջ)։

Անհրաժեշտ իրեր.

  • ուսապարկ-քնապարկ;
  • անձնական հիգիենայի պարագաներ; 
  • մարզական հարմար հագուստ և չսահող (արշավի համար նախատեսված) կոշիկներ;
  • խոհանոցային անհատական սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ; 
  • ջուր, ճանապարհի ուտելիք; 
  • հեռադիտակ, աստղադիտակ, լազերային ցուցափայտ, կողմնացույց, լապտեր;
  • Աղբի տոպրակ, ձեռնոցներ;
  • Ինտելեկտուալ խաղեր։

Երթուղի՝ Երևան- Արտաշատ — Երասխ — Գետափ — Եղեգիսի կիրճ — Շատին — Եղեգիս — Հերմոն — Արատես երթուղով
Վերադարձը՝ Արատես– Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Լանջառ —  Սուրբ Կարապետ – Շաղափ – Ուրցաձոր — Վեդի — Երևան երթուղով.

Եղանակը Արատեսում։

Ճանապարհի  կանգառները՝

  • Տիգրանաշենի  բարձունք` հայացք Մասիսին
  • Արփայի կիրճ
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս,Զորաց եկեղեցի
  • Արատես
  • Սուրբ Կարապետ վանքային համալիր (Գիտելիքի օրը բարձունքին); 

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • Քայլարշավ
  • Բարձունքի հաղթահարում
  • Խոհանոցային ուսուցում; Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում;
  • Բերքահավաք, մրգերի և հատապտուղների հավաքում, երկրագործական այլ աշխատանք ըստ օրվա պահանջի; աշխատանքներ կապված Արատեսի դպրական կենտրոնի միջավայրի բարեկարգման հետ;
  • Աշխատանք մեղվանոցում Արմինե Գոգինյանի հետ
  • Ռազմապարերի ուսուցում Լաերտ Գրիգորյանի հետ,(Միջին և Ավագ դպրոցի սովորողներ հետ համատեղ)
  • Մարզական պարապմունք՝ նախավարժանք, մարզախաղեր, ռազմամարզական պարեր, զարգացնող, ինքնաճանաչողական թիմային խաղեր; (զարգացնել հարգանք թիմակցի նկատմամբ և թիմով աշխատելու կարողություն)՝ Ռոզա Գսպոյան;;
  • Բնագիտական-հետազոտական՝  ֆիզիկական երևույթների ուսումնասիրում «Գտիր ֆիզիկան» ճամփորդական նախագիծ՝ ֆիզիկական և քիմիական երևույթների ուսումնասիրությունը բնության մեջ, արշավների, ճամփորդությունների ընթացքում; ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, հետաքրքրաշարժ մաթեմատիկական խաղեր, զրույցներ, խարույկի շուրջ՝ «Ֆիզիկան խարույկի շուրջ» (Նունե Թեմուրյան);
  • Հայրենագիտական, բնապահպանական գործունեություն՝ քայլարշավներ Արատես գետի հունով; բնապահպանական խնդիրների ուսումնասիրություն՝ տարածքին առավել հարմար էներգիայի աղբյուրների ուսումնասիրում, հիդրոէլեկտրոկայան (օգուտ և վնաս), էներգիայի այլընտրանքային աղբյուրներ (Նունե Թեմուրյան, Մենուա Հարությունյան);
  • Կողմնորոշում աստղային երկնքում, Կողմնորոշում տեղանքում առանց GPS, գիշերային լուսատուների դերը կողմնորոշման հարցում՝ միջառարկայական՝ (աշխարհագրություն-աստղագիտություն) ճամփորդական նախագիծ, ամառային երկնքի ուսումնասիրում, աստղաթափը Արատեսում:
  • Ճամբարի ընթացքում օգտագործվող բջջային հավելվածներ` Night SkyGoogle MapsGoogle Earths։
  • Մաթեմատիկական հետաքրքրաշարժ խաղեր (Մենուա Հարությունյան)։

Ճամբարի ուղղությունները՝

  • արշավ  Արատես գետի հունով;
  • բնագիտական-հետազոտական, մաթեմատիկական նախագծեր Արատես ուսումնական կենտրոնում;
  • հայրենագիտական արշավներ 
  • մարզական խաղեր
  • Ազգային երգ պար, ռազմապարերի ուսուցում;
  • Արատեսյան միջավայրի խնամքի աշխատանքներ, անաղբ Արատես
  • Երեկոյան աստղադիտում, խարույկ, օրվա ամփոփում

Հայրենագիտական կանգառները՝

  • Երասխ
  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Արփայի կիրճ
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Եղեգիսի Զորաց եկեղեցի (Սուրբ Ստեփանոս)
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Արատեսի ջրվեժներ
  • Ուրցաձոր
  • Սուրբ Կարապետ վանք

Նախապատրաստական աշխատանք

  • Այցելվող վայրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքում,
  • Նախաճամփորդական պատումների պատրաստում

Ճամբարային գործունեության օրակարգ․

Օգոստոսի 30

08։30 Մեկնում Սուրբ Երրրորդություն եկեղեցու բակից1

10:30- կանգառ Արփայի հովտում

11։30-Եղեգիսի Զորաց եկեղեցի

14։00- Ժամանում Արատես14:00-16:00- Իրերի տեղավորում, հանգիստ, ճաշի նախապատրաստական աշխատանքներ

16:00- ճաշ

16։30- միջավայրի խնամք

17։00-Աշխատանք մեղվանոցում

19:30- Ընթրիքի նախապատրաստական աշխատանքներ

20:00-Ընթրիք

21։00- Աստղադիտում,Խարույկ, զրույցներ

22։30-Քուն

Օգոստոսի 31

  • 08:00-Վերկաց, հիգիենայի ժամ, նախավարժանք
  • 09:00-Նախաճաշ
  • 09:30-11։00` անցումների մաքրման աշխատանքներ,ծառերի ջրում։ Հողհարթեցման աշխատանքներ մարզական ավանում
  • 11։00-12։30 –Քայլարշավ Արատես գետի երկայնքով՝ գետի բնապահպանական նշանակությունը, արշավի ընթացքում հանդիպող ֆիզիկական երևույթների ուսումնասիրում, աշխարհագրական բաց դասեր բնության գրքում, բջջային հավելվածների կիրառությունը բնության գրկում;
  • 12։30-13:30 Ռազմապարերի ուսուցում - Լաերտ Գրիգորյանի հետ
  • 13:30- Ճաշ
  • 14:00- Մաթեմատիկական հետաքրքրաշարժ խաղեր;
  • 16:00- Սեղանի խաղերի ՝ շախմատ, դոմինո, մրցաշարեր, այլ ուսումնական խաղեր
  • 17։00- Մրգերի և հատապտուղների հավաքում,կոմպոտների պատրաստում
  • 19:00- Ընթրիք
  • 20:30- Խարույկ, օրվա ամփոփում,
  • 21:30-Հիգիենայի ժամ
  • 22:30- Քուն

Սեպտեմբերի 1

  • 08:00-Վերկաց, հիգիենայի ժամ, նախավարժանք
  • 09:00-Նախաճաշ
  • 09:30-Իրերի հավաքում, միջավայրի խնամք
  • 10:30-տեղանքում բույսերի ուսումնասիրություն, դեղաբույսերի հավաքում
  • 12:00-Մեկնում Արատեսից
  • 14։00-Սուրբ Կարապետ եկեղեցում տերունական աղոթք (Գիտելիքի օրը բարձունքին);
  • 17:30-18:00-Վերադարձ Երևան, Մայր դպրոց:

Նախահաշիվ՝ Եռօրյա ճամփորդության արժեքը մեկ անձի համար՝ 7000 դրամ: 

Տրանսպորտ՝ 80․000 դրամ (կրթահամալիրի մասնակի աջակցությամբ);

Ամփոփում․ Սովորողների տպավորությունների ներկայացում բլոգներում՝ պատումի տեսքով։

Մասնակիցներ`

  1. Կիրակոսյան Մոնիկա   6-րդ դաս․
  2. Կիրակոսյան Նատալի  5-րդ դաս
  3. Եղիազարյան Նարեկ    8-րդ դաս
  4. Հայրապետյան Դավիթ  6-րդ դաս
  5. Սահակյան Վարդան     7-րդ դաս
  6. Սահակյան Եվա            5-րդ դաս
  7. Վարդերեսյան Լևոն      8-րդ դաս
  8. Միլա Խաչատրյան        7-րդ դաս
  9. Գևորգյան Սյուզան       7-րդ դաս
  10. Գևորգյան Ահարոն       5-րդ դաս
  11. Եվա Հակոբյան             7-րդ դաս
  12. Անդոնյան Վանե           8-րդ դաս
  13. Հովհաննիսյան Մաքսիմ 7-րդ դաս
  14. Ամիրյան Անահիտ 7-րդ դաս
  15. խումբը լրացվում է… 

Комментариев нет:

Отправить комментарий