среда, 11 января 2023 г.

Մարմնամարզական ստուգատես կրթահամալիրի 4-5-րդ դասարանների համար

 Շաարային վարժություններ՝ «Շարվիր»,«զգաստ»,«Ազատ»,«տեղում ետ դարձ» հրահանգները. Շարափոխում միասյունից եռասյուն և  քառասյան շարքի շարժման մեջ դարձում կատարելով:

Ընդհանուր զարգացնող վարժություններ՝ Ձեռքերի,ոտքերի, իրանի տարբեր դրությունների համակցումներ:Տեղում և շարժման մեջ քայլքի,ոտքի թափային շարժումների,ոստյունների,կքանստերի,դարձումների հետ ձեռքերի շարժումների համակցում:Շնչառական վարժություններ:Կեցվածքի ձևավորման վարժություններ:

Մագլցման վարժություններ՝մագլցելով անցում արգելքների վրայով (մարզաանստարան,մարզագերան,պարանամագլցում երեք հնարքով) ձեռքերի և ոտքերի օգնությամբ:

Կախեր և հենումներ՝ տղաներ՝ կախ ծալված և արտակորված:Ձգումներ կախ դրությունից:Կաախ դրությունում ծնկային հոդում ուղղված ոտքերի բարձրացում:

 Աղջիկներ՝ խառը կախեր: Ձգումներ կախ պառկած դրությունից:

Հավասարակշռման վարժություններ՝մարզագերանի վրա՝ քայլքմեծ քայլերով,արտանկներով,քայլք ոտնաթաթերի վրա,դարձումներ 90 և180 աաստիճան,հենում կքանիստ մեկ ոտքի վրա, յուրացրած շարժումների համակցումներ:

Հենացատկեր՝ 60-100 սմ բարձրությամբ լայնակի տեղադրված այծի վրա վերցատկում,ընդունելով հենում կքանիստ դրությունը և վարցատկ արտակորված:

Ակրոբատիկա՝ Գլուխկոնծի առաջ և ետ:   Երկու գլուխկոնծի առաջ:Կանգ թիակների վրա, «Կամուրջ» վարժությունը օգնությամբ և ինքնուրույն:

Комментариев нет:

Отправить комментарий