среда, 16 ноября 2022 г.

Ռազմամարզական եռօրյա ճամբար Արատեսում։ 5-րդ խումբ

 Նոյեմբերի 11-ին 9-րդ դասարանների մասնագիտական կաղմնորոշման ծրագրի սովորողների հետ Սուրբ երրորդություն եկեղեցու բակում հավաքվեցինք, մասնակցեցինք պատարագին և շարժվեցինք Արատեսը:

Արատեսում ձյուն էր գալիս: Սովորողները մի լավ ձնագնդի խաղացին: Մի փոքր հանգստանալուց հետո Եղեգնաձորի ԱԻՆ-ը միացավ մեզ: Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ, բոլորը ստացան իրենց հարցերի պատասխանները:

Երկրորդ օրը առավոտյան դանդաղ վազքով իջանք մարզադաշտ նախավարժանքի,  մի  լավ վազեցինք,մարզվեցինք: Չնայած եղանակը սառն էր և ցուրտ,բայց դա մեզ չխանգարեց:

Հանգամանքների բերումովմեր ռազմամարզական հրահանգիչները չկարողացան գալ,և ես իրագրծեցի ռազմամարզական խաղերը:

Հետ վերադառնալու կանգառները երկուսն էին, բարձունքի հաղթահարում «Սմբատաբերդ»  իսկ մյուսը՝ Սբ. «Կարապետ» եկեղեցի։ Բոլորս միասին առանց տրտնջալու,երգելով հաղթահարեցինք Սմբատաբերդը:

Երեկոյան ժամը՝ 19:15 հասանք Մայր դպրոց:

Ռազմամարզական ճամբարի 5֊րդ հերթափոխը ժամանեց ձյունածածկ Արատես։

Առավոտյան նախավարժանք` ռազմամարզական ճամբարի 5֊րդ խումբ

Ռազմամարզական խաղեր 9֊րդ դասարանի մասնագիտական կողմնորշման սովորողների հետ








Комментариев нет:

Отправить комментарий