среда, 4 мая 2022 г.

Մայիսյան հավաք. Համագործակցություն Արևելյան դպրոցի հետ. Սպորտլանդիա

Նախագիծ

Օրը՝ Մայիսի 4 

Ժամը՝ 14.30-15.30

Մասնակիցներ` Արևմտյան և Արևելյան դպրոցպարտեզների 4-5-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականներ

Մասնակիցների թիվը30 սովորող

Անցկացման վայրը՝ Մայր դպրոցի մարմնամարզության մարզադահլիճ

Պատասխանատու ՝ Սոնա Սարգսյան , Աննա Ստեփանյան

Խորհրդատու մարզիչ՝ Ռոզա Գսպոյան

Նպատակը՝ Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:

Խնդիրները՝

 Մարզական հմտությունների կիրառում

․ Մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

Ստուգատեսի համար նախատեսված վարժությունները`

Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

կոներ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր խումբ ունի մեկական գնդակ: Զիգզագաձև անցումներ կատարելով գնդակը փոխանցում են մյուս մասնակցին: Առաջինը ավարտած թիմը համարվում է հաղթող:

Խաղ 2. Յուրաքանչյուր խումբ ունի մեկական գնդակ: Գնդակով վարումներ անելով հասնում են կոների մոտ այն շրջանցում և վարելով կրկին հետ գնում:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու հոգի բռնում են երկուական օղակ և ևս երկուսը հատակին դրված: Անցումներ են անում բռնած օղակների միջով և գնում անցնում նաև մյուսի միջով և ուղիղ վազքով հետ գալիս:

Խաղ 4. Յուրաքանչյուր խումբ ունի մեկական գնդակը, որը դրված է ոտքերի արանքում: Թռիչքներ անելով հասնում են կոների մոտ շրջանցում և գնդակը գլորում դեպւի մյուս մասնակիցը:

Անհրաժեշտ է ունենալ՝

Մասիկներ

Սպորտային համազգեստ

Փոխնորդ հագուստ

Արդյունքը՝ Տեսանյութի և ֆոտոպատման տեսքով կհրապարակվի դասարանական բլոգում:

Комментариев нет:

Отправить комментарий