четверг, 3 февраля 2022 г.

Փետրվար ամսվա նախագիծ

    Փետրվարի 1-28-ը մարզական պարապմունքներ կրթահամալիրի ընտրությամբ գործունեության սովորողների հետ:

Վայրը՝ Մայր դպրոցի մարմնամարզական դահլիճ

Մարզական պարապմունքներ կրտսեր դպրոցների ընտրությամբ գործունեության սովորողների հետ՝.

Նախապատրաստական աշխատանքներ մարմնամարզական ցուցադրական ելույթի համար:

Սպորտլանդիաներ, էստաֆետային խաղեր

1. Ջոկատները երկու շարքով կանգնում են, մարշ հրահանգից հետո գնդակները գրկած վազում են շրջանցում կանգնակները, վերադառնում են գնդակները փոխանցում են ընկերոջը:

2. Խմբերի խաղացողները վոլեյբոլի գնդակը վերև նետելով և բռնելեվ, կից քայլերով հասնում են կանգնակներին վերադառնում են:

3. Երկու ոտքով ցատկելով հասնում են օղակներին, անցնում միջով,շրջանցում են կանգնակը, վազքով վերադառնում,մեկնարկ տալով հաջորդ մասնակցին:

4. Վոլեյբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն:

5.Զիգզակաձև էստաֆետա:

Комментариев нет:

Отправить комментарий