Նախագծի մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Մասնակիցների թիվը՝ 25 սովորող
Անցկացման վայրը՝ Մայր դպրոցի մարմնամարզական սրահ
Նպատակը՝ Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։
Խնդիրները՝
․ Մարզական հմտությունների կիրառում
․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում
․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն
Անհրաժեշտ գույք՝ Վոլեյբոլի գնդակներ,մարմնամարզական օղակներ, կանգնակներ, մարզանստարաններ,ներքնակներ:
Ծրագիր
1. Խմբերը միասյուն շարքով կանգնում են, մարշ հրահանգից հետո վազքով շրջանցում են կանգնակները,մտնում են օղակի մեջ և ուղիղ գծով վերադառնում՝ մեկնարկ տալով հաջորդ մասնակցին:
2. Մասնակիցը վազքով մոտենում է մարզանստարանին,սողալով անցնում այն,նորից վազքով շրջանցում բուլավան, վերադառնում շարք:
3. Ազդանշանը լսելով վազում են որոշակի տարածություն,գլորվում մարմնամարզական ներքնակի վրա, շրջանցում կանգնակը և հետ վերադառնում,մեկնարկ տալով հաջորդ մասնակցին:
4.. Երկու խաղացող փաթաթվում են իրար, վոլեյբոլի գնդակ դնում են իրենց մեջտեղում առանց գնդակներին կպնելու, հասնում են կենտրոնական գծին, վերադառնում են գնդակները ձեռքերի մեջ
5.Երկու ոտքով ցատկելով հասնում են երկու իրար կողք կանգնեցված օղակներին, անցնում միջով,շրջանցում են կանգնակը, վազքով վերադառնում,մեկնարկ տալով հաջորդ մասնակցին:
6.Վազքով անցնում են թունելի միջով, շրջանցում կանգնակը, հետ վերադառնում, մեկնարկ տալով հաջորդ մասնակցին:
Մասնակիցները գալիս են մարզահագուստով, արևապաշտպան գլխարկներով, ունենում են ջուր փոքրիկ շշերով, սրբիչներ:
Արդյունքը՝ Ֆոտոպատման և տեսանյութի միջոցով կհրապարակվի դասարանական բլոգում։
Комментариев нет:
Отправить комментарий