воскресенье, 30 августа 2020 г.

Մարզական ընտրությամբ և լրացուցիչ կրթության ծրագիր 2020-2021թ.թ.

Մարզական ընտրությամբ  և լրացուցիչ գործունեության կառուցվածքը
Մարզական ընտրությամբ գործունեությունը և  լրացուցիչ կրթությունը  ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և  սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների  ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:
Նպատակը և խնդիրները
Մարզական ընրության խումբը և լրացուցիչ գործունեությունը ներառում է իր մեջ ֆիզիկական զարգացմանը ուղված համալիր ազդեցություն օրգան համակարգի վրա:
Բնականոն կանոնակարգված և ծրագրավորված ֆիզիկական բեռնվածությունը ապահովում է երեխաների մոտ ֆիզիկական կարողությունների զարգացում,մարզախաղերի գործնական պարապունքներին հմտությունների ձևավորում, ֆիզիկական պատրաստության կողմերի ճանաչում և առողջության ամրապնդում:
Մարզախաղերի միջոցով     ( ֆուտբոլ,բասկետբոլ,վոլեյբոլ,լողափնյա վոլեյբոլ,հանդբոլ,սեղանի թենիս)
զարգացնում ենք տակտիկական մտածողությունը,ֆիզիկական կարողությունները,խաղային դիմացկունությունը,արագաշարժությունը, թիմային աշխատանքի, պատրաստականությունը, կարգապահությունը, հիգիենայի պայմանները մարզիկների մոտ:
Օրակարգի պահպանումը մարզական ընտրությամբ գործունեությունում լուծում է այն խնդիրները որոնք նպաստում են ֆիզիկական գործուղությունների արդյունավետ ազդեցությունը աշակերտների մարմնի զարգացման վրա:
Ֆիզիկական կուլտուրայի խաղային պատրաստականության բաղադրիչ մասն է հանդիսանում մրցակցային գործունեությունը,որը խթանում է աշակերտների պատրաստականության աստիճանը և մարզական կամքի ձևավորմանը:Մրցակցային գործունեության միջոցառումները ըստ մարզաձևերի անցկացվում է կրթահամալիրի ակումբների,դասարանների միջև:
Մարզական ընտրությամբ   և լրացուցիչ կրթության գործունեությունը լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Ապահովվում է սովորողի առողջությունը
2.Կատարելագործում է ֆիզիկական կարողությունները
3.Ապահովում է ֆիզիկական հմտությունների ձեռքբերումը և կիրառումը մարզումների ժամանակ
4.Տեսական գիտելիքներ է տալիս ֆիզկուլտուրայի և սպորտի մասին
5.Գործնական գիտելիքներ է ապահովում մարզաձևի մասին
6.Թիմային և անհատական աշխատանքները սովորողի մոտ նպաստում են բարոյակամային հատկանիշների ճիշտ ձևավորմանը
7.Անձնական հիգիենայի մասին պատկերացում ստեղծում
8.Անհատական օրակարգի ապահովում դասերին և առօրյայում
9.Տարբեր մարզաձևերի մասին գիտելիքներ է ապահովում
10.Մարզաձևերի կանոնների տիրապետում և մրցավարություն:

Սովորողների պատրաստության աստիճանը չափվում է նորմատիվների միջոցով :Նորմատիվ պահանջները համապատասխանում են ընդունված չափորոշիչ ծրագրին:



Комментариев нет:

Отправить комментарий