четверг, 16 июля 2020 г.

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՄարզական լրացուցիչ կրթության հիմնական նպատակն է աշակերտների առողջության ամրապնդումն ու նպաստումը նրանց բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացմանը:

Մարզական լրացուցիչ կրթության  յուրաքանչյուր աստիճանում ապահովել մարզվողների համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող, մարզական որոշակի արդյունքների հասնելու, մտավոր եւ ֆիզիկական աշխատունակության բարձրացման, ձեւավորված կարողությունները եւ հմտությունները հետագայում կիրառելու, առաջին բուժօգնություն ցույց տալու, ըստ նախասիրությունների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասնագետների ձեւավորելն է: Վերոհիշյալ նպատակի իրականացումը պահանջում է լուծել հետեւյալ խնդիրները.

Առաջին աստիճան

- Մարզվողների ներդաշնակ ֆիզիկական զարգացում, ճիշտ կեցվածքի ձեւավորում եւ առողջության ամրապնդում, անձնական հիգիենայի, մարմնի կոփման կանոնների ինքնավերահսկում

- Առողջ կենսակերպի պահպանում, վնասակար սովորություններից խուսափելու, ֆիզիկական վարժություններով պարապելու պահանջի դաստիարակում

Մարզական լրացուցիչ կրթությունը իրականացվում է, ուսուցում, ամրապնդում, հմտեցում, կատարելագործում փուլերով

ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ

Շարային վարժություններ - շարային հրահանգներ, շարափոխումներ, բացազատումներ եւ խտացում, դարձումներ, շարային քայլք, դանդաղ վազք.

Ընդհանուր զարգացնող վարժություններ - հիմնական դրություններ եւ շարափոխումներ, կեցվածքի ձեւավորման վարժություններ, ԸԶՎ համալիրներ, առանց առարկաների եւ առարականերով / մարզագույք, գնդակներ, օղակներ, մարզափայտեր, դրոշակներ, կցագնդեր, ցատկապարաններ եւ այլն /

Երկրորդ աստիճան

- Շարժողական ընդունակությունների, արագաշարժության, ուժի, դիմացկանության, ճկունության, ճարպկության, կոորդինացիայի, շարժումների ճշգրտության մշակում

- Մարզվողների մեջ պատասխանատվության, բարոյականության, հաստատակամության, փոխօգնության, հանդուրժողականության, ընկերասիրության դաստիարակում

 

ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ

 

Մագլցման վարժություններ - մագլցում մարզապատի վրայով, ձեռքերի եւ ոտքերի տեղափոխում, մագլցում թեք մարզանստարանին ձեռքերի ձգումով, պարանի մագլցում, ոտքերի օգնությամբ:

կանգ մեկ ոտքի վրա, մարզանստարանին, քայլք մարզանստարանին, դարձումներ ձեռքերի տարբեր դիրքերով: Հավասարակշռության գերանին քայլք, կից քայլեր, կքանստած դրությունից, կքանիստ մեկ ոտքի վրա:

Երրորդ աստիճան

- Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, օլիմպիական շարժման վերաբերյալ գիտելիքների ձեռք բերում եւ դրանց կիրառման հմտությունը առօրյայում, նախընտրած մարզաձեւում մարզական հաջողությոնների հասնելու կայուն հիմքի ստեղծում

- Սեփական օրգանիզմի հնարավորությունների ճիշտ գնաւհատում եւ կողմնորոշումը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի բնագավառում

ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ

Ակրոբատիկական վարժություններ - կքանիստ դրությունից գլորում / առաջ եւ հետ /, գլուխկոնծի / առաջ եւ հետ /, կանգ թիակների վրա, ծնկները ծալած եւ ոտնաթաթերը ձգված դեպի վեր: Մեջքին պառկած կամուրջ / մարզչի օգնությամբ / եւ ինքնուրույն, կանգ ձեռքերի վրա / մարզչի օգնությամբ /:

Հենացատկեր - մարմնամարզական այծիկի վրայով ձեռքերի հրումով վերցատկ, ձեռքերի հրումով հենացատկ ոտքերը զատած,ծնկները ծալած, վայրէջք հենում կքանիստ դրություն ընդունելով, ցատկեր բատուտին, համալիր վարժություններ զուգափայտին:

Չորրորդ աստիճան

Մարզական լրացուցիչ կրթությունը իրականացվում է, ուսուցում, ամրապնդում, հմտեցում, կատարելագործում փուլերով

ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ

Կախեր եւ հենումներ - կախեր եւ հենումներ մարզապատին, պտտաձողին, կախ դրությունից ծնկների ծալում եւ ուղղում, ոտքերի 90 աստիճանի պահում, կախ թափեր, ձգումներ:

Տեղաշարժ կախ դրությունից, ձեռքերի հաջորդաբար փոփոխմամբ, վերելք հենման ուժով պտտաձողին, համալիր վարժություններ օղակներին, քայլք ռիթմի զգացումով երաշտությամբ, գեղարվեստական ​​մարմնամարզության վարժություններ օղակներով, ժապավեններով, գնդակներով, գուրզերով, ցատկապարաններով, / աղջիկներ / ռիթմիկ մարմնամարզական վարժություններ:

 

 

 

- Մարզական լրացուցիչ կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ է ուսումնական կաբինետ, համակարգչով, էլեկտրոնային գրատախտակ, պրոեկտոր, համացանց, տեսագրված տեսասկավառակ, ֆլեշ - կրիչ, մարզումների տեսական մասը կազմակերպելու համար: Գործնական մասերը / ընդհանուր ֆիզիկական, հատուկ ֆիզիկական, տեխնիկա - տակտիկական, խաղային / պատրաստությունները անցկացնելու համար անհրաժեշտ են

Մարզական լրացուցիչ կրթության խմբերում ընդգրկվածները տնային հանձնարությունները պետք է կատարեն մարզչի ցուցումներով եւ զբաղվեն ինքնակրթությամբ տարբեր մարզական մասնագիտական ​​գրական աղբյուրներից օգտվելով ինպես նաեւ տեղեկատվական միջոցներից համապատասխան մարզական միջոցառումների դիտումով եւ վերլուծությամբ: Լրացուցիչ կրթության կիսամյակային եւ տարեկան ստուգումը կատարվում է ցուցադրական ելույթների տեսքով, որը համարվում է փորձառության կազմակերպում:

Մարզական լրացուցիչ կրթության ուսումնական պլանը

Ուս. պլանի պարզաբանում.

         Մարզական լրացոււցիչ կրթությունը բախկացած է քառաստիճան համակարգից

         Ուսումնամարզական պարապմունքները անցկացվում են շաբաթական երկու անգամ

45 րոպե տեւողությամբ / 1-4 -. Րդ դաս /



Комментариев нет:

Отправить комментарий