Նախագիծ առաջադրանք
Մայիսի 4-15-ը
Մասնակիցներ կրտսեր դպրոցի սովորողներ, ընտանիքներ
Նյութը կարող է լինել տեսագրության, կամ ձայնագրության տեսքով
Հարգելի սովորողներ այս օրերի ձեր ընտանեկան մարզումներից բացի ավելանում է նաև այսպիսի հանձնարարություն: Լավ առիթ է հետաքրքրվել, ձայնագրության կամ տեսագրության միջոցով բացահայտել ընտանիքի անդամների մանկության, կամ պատանեկան տարիների մարզական էջերի մասին, եղել է արդյոք սպորտը նրանց կյանքի անբաժան մասը: Հարցազրույց վարել նրանց հետ, հարցերի միջոցով պարզել նրանց հաջողությունների, սպորտային կուռքերի մասին կամ գուցե մինչև հիմա զբաղվում են սպորտով և այլ տեղեկություններ: Դրանք ներկայացրեք ձեր բլոգներում և հղումը ուղարկեք ինձ r.gspoyan@mskh.am էլեկտրոնային հասցեին: Առողջ եղեք:- Որ տարիքում են սկսել իրենց մարզական գործունեությունը
- Ինչ մարզաձևով են զբաղվել և քանի տարի
- Ինչ հաջողություններ են ունեցել, ով է եղել առաջին մարզիչը, հիշում են արդյոք իրենց թիմի անդամներին
- Եթե կարողանային հետ գնալ, կզբաղվեին նույն մարզաձևով, թե կնտրեին մի ուրիշ գործունեություն / մարզական, կամ այլ/
- Եթե որևէ մարզաձևով չեն զբաղվել, ինչ սիրելի զբաղմունք են ունեցել
Комментариев нет:
Отправить комментарий