Մարմնամարզության
դասը սկսվում է շարումից,դարձումներ տեղում, քայլք, վազք
և ընդհանուր զարգացնող
վարժություններից: Վարժությունները սկսում ենք պարանոցից
և վերջացնում ստորին
վերջույթներից:
Մարմնամարզության
դասը բաղկացած է երեք մասերից`նախապատրաստական, հիմնական և եզրափակիչ :
1.Դասի
առաջին նախապատրաստական մասում կատարվում է ընդհանուր զարգացնող
վարժություններ:
Ընդհանուր
զարգացնող վարժությունները իր մեջ ընդգրկում
է պարանոցային վարժություններ,ուսագոտին ընդգրկող վարժություններ,ձեռքերի թափային վարժություններ,
իրանի և ստորին վերջույթների
վարժություններ, ճկունության, արագաուժային որակների և ճարպկության որակների
ամրապնդման վարժություններ:
2. Դասի հիմնական երկրորդ
մասում կատարվելու են դասի առջև
դրված խնդիրները՝ գլորումներ,հենացատկեր,ցատկացանց,քայլք գերանի,գծի վրա,սողանցումներ մարզանստարանի վրայով:
3.Դասի
եզրափակիչ մաս
Դասի երրորդ մասում հիմնականում
կատարվում
է թուլացնող,օրգանիզմի
աշխատանքը կարգավորող վարժություններ՝ շնչառական և լիցքաթափող վարժություններ:
- Դահլիճում
պետք է հետևել տվյալ
մարզաձևում ընդգրկված անվտանգության կանոններիը
և սանիտարահիգիենիկ
պահանջները: Որպես
կանոն ՝ մարմնամարզության
դասերին պետք է մասնակցեն
մարզահագուստով և մարզակոշիկներով /մասիկներով/:
Комментариев нет:
Отправить комментарий