воскресенье, 26 августа 2018 г.

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ:2018-2019թ.

1-2-րդ  դասարան
1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն  շարքից,  շարափոխվել
2.  Քայլով մարշ  տեղում և ընթացքից
3.   Օղակի պտտում 30 վայրկյան
4. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով.
5. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու
6. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, տեղափոխվել մյուս պատին իջնել ներքև  3-5 անգամ
7. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ
ը. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ
3- րդ  դասարան
1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն  շարքից,  շարափոխվել
2.  Քայլով մարշ  տեղում և ընթացքից
3.   Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով
4. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով առաջ,վազքով
5. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից, ոտքերի բարձրացում  թեքում առաջ  հասցնել հատակին գլխավերևում,  ծնկները ուղիղ
6. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան
7. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5- 10անգամ
8. Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին
4-5-րդ դասարան
1. Շարային վարժություներ, շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն,եռասյուն, քառասյուն
2. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից կատարել կամուրջ, պահելով 10 վայրկյան
3.  Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, պահել 90 աստիճան  5 վայրկյան, միայն ձեռքերի օգնությամբ մագլցել մարմնամարզական պատի վրայով և իջնել
4.  Տղաները սեղմում հատակին, աղջիկները մարզանստարանին 8 — 12անգամ
5. Մարմնամարզական նստարանի վրայով ցատկել աջ, ձախ ոտքերը միասին
6. Մարմնամարզական նստարանի վրայով, քայլել որևէ առարկա դրած գլխին
6-9 -րդ դասարան
1. Շարային վարժություներ, շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն,  եռասյուն, քառասյուն, դարձումներ
2.  Մարմնամարզական ներքնակի վրա երկու գլուխկոնծին առաջ միաձույլ և հետ, կանգ թիակների վրա, կանգնած դրությունից կատարել կամուրջ մարզիչի օգնությամբ, պահելով   10 վայրկյան
3.  Մարմնամարզական պարանի մագլցում
4. Լայնակի տեղադրված այծիկի վրայով հենացատկ, ոտքերը զատած եղանակով, կամ միասին կողքով
5. Տղաները ձգում պտտաձողին 3 -10անգամ, աղջիկները հատակին 8 անգամ
6. քայլք մարմնամարզական գերանի վրայով, պահելով հավասարաշռությունը
10-12 -րդ դասարան
1. Շարային վարժություներ, դարձումներ աջ, ձախ,ետ, շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն,  եռասյուն, քառասյուն
2.  Մարմնամարզական ներքնակի վրա երկու գլուխկոնծին առաջ միաձույլ և հետ, կանգ թիակների վրա, կանգնած դրությունից կատարել կամուրջ մարզիչի օգնությամբ, կամ առանց նրա պահելով  5 վայրկյան
3.  Մարմնամարզական պարանի մագլցում
4. Լանակի տեղադրված այծիկի վրայով հենացատկ, ոտքերը կծկած եղանակով, կամ միասին կողքով
5. Տղաները ձգում պտտաձողին  5- 10անգամ, աղջիկները հատակին 10անգամ,   պտաձողից կախ վիճակից վերելք հենում, դանդաղ իջնել
6. Բարձրանալ զուգափայտերի վրա, փորձել ձեռքերի վրա հենաված պահել 3 վայրկյան
7.Գերանի վրա քայլք ձեռքերը կողմ տարածած, կքանստել բարձրանալ

Комментариев нет:

Отправить комментарий