Ծանոթություն դասի կառուցվածքի մասին.
Մարմնամարզության դասը պետք է սկսել պարանոցից և վերջացնել ստորին վերջույթներից:
1.Դասի առաջին նախապատրաստական մասում կատարվելու են ընդհանուր զարգացնող վարժություններ:
Ընդհանուր զարգացնող վարժությունները իր մեջ ընդգրկելու են պարանոցային վարժություններ,ուսագոտին ընդգրկող վարժություններ,ձեռքերի թափային վարժություններ, իրանի և ստորին վերջույթների վարժություններ, ճկունության, արագաուժային որակների և ճարպկության որակների ամրապնդման վարժություններ:
2. Դասի հիմնական երկրորդ մասում կատարվելու են դասի առջև դրված խնդիրները՝ գլորումներ,հենացատկեր,ցատկացանց,քայլք գերանի,գծի վրա,սողանցումներ մարզանստարանի վրայով:
3.Դասի եզրափակիչ մաս
Դասի երրորդ մասում հիմնականում կատարվում է թուլացնող,օրգանիզմի աշխատանքը կարգավորող վարժություններ՝ շնչառական և լիցքաթափող վարժություններ:
- Դահլիճում պետք է հետևել տվյալ մարզաձևում ընդգրկված անվտանգության կանոններիը և սանիտարահիգիենիկ պահանջները: Որպես կանոն ՝ մարմնամարզության դասերին պետք է մասնակցեն մարզահագուստով և մարզակոշիկներով /մասիկներով/:
Комментариев нет:
Отправить комментарий