воскресенье, 12 января 2014 г.

Դիջիպատում


Այս ուսումնական տարին ավելի բուռն էր ու եռանդուն։  Դասընթացները սկսվեցին անցկացվել նոթբուք-նեթբուքերով, բայց մարմնամարզությունը  չկորցրեց իր ավանդական նախատիպը։
Արդեն մի քանի տարի է, որ աշխատում եմ Մայր դպրոցի մեծ մարզադահլիճում։  Տարեց տարի մարզադահլիճը ընդարձակվում է, հարստանում  նորանոր մարզասարքերով, ինչը նպաստում է ավելի արդյունավետ ու հետաքրքիր դասընթացի անցկացմանը։ Սովորողների շրջանակը մեծանում է մարզասրահի հարստանալուն զուգընթաց։
  Բացի մարզադահլիճում  ավագ և միջին դպրոցի սովորողների հետ մարմնամարզական աշխատանք ծավալելուց,   ես նաև  աշխատում եմ Նոր դպրոցի և Բ-4 դպրոց պարտեզի կրտսեր սովորողների հետ։ 
   Տարին զուրկ չէր նաև միջոցառումներից և ցուցադրական ելույթներից։  Ելույթների ժամանակ հիմնականում ընտրում եմ   լավագույն վարժությունները կատարող երեխաներին. որոնց մասնակցությամբ էլ կազմում եմ ամբողջական թիմ։  
  Դե ինչ տարի առանց ճամփորդությունների և արշավների։ Դրանցից ամենահիշարժանը «Բարձրունքների հաղթահարում» նախագծի շջանակներում  «Մեծըփ» լեռան հաղթահարումն էր։
Քանի որ 2013-2014  ուսումնական տարին շարունակվում է, ես շարունակելու եմ նույն եռանդով աշխատել տարբեր տարիքի սովորողների հետ։



Комментариев нет:

Отправить комментарий