четверг, 17 апреля 2025 г.

Սպորտլանդիա 4-ից 6-րդ դասարաններում

Այսօր շարունակվում է սպորտլանդիայի խաղերը։ Մասնակցում են 4-ից 6-րդ դասարանի սովորողները։ Մրցմանը մասնակցում են 11 դպրոցների սովորողներ։
Վաղը կշարունակենք մեր մրցաշարը։ Մաղթենք հաղթանակ մեր թիմին։

вторник, 15 апреля 2025 г.

Մարտ ամսվա հաշվետվություն

 Պատրաստվում ենք «Սպորտլանդիա» մրցաշարին

Սպորտլանդիա

Ապրիլի 15-ին 181 դպրոցում կայացավ 1-ից 3-րդ դասարանների սպորտլանդիան։ մերսովորողները գրավեցին 3-րդ հորիզոնականը։

Ռազմամարզական ճամբար Արատեսի դպրական կենտրոնում

Ապրիլի 11-ից 13-ը 9-րդ դասարանի մի խումբ սովորողների հետ մեկնեցինք Արատեսի դպրական կենտրոն ռազմամարզական ճամբար:







среда, 2 апреля 2025 г.

Էստաֆետային խաղեր Արևելյան դպրոցում

Այսօր Արևելյան դպրոցի մարզադահլիճում, փորձում էինք թաղապետարանի կազմակերպած սպորտլանդիայի խաղերը, որը պետք է տեղի ունենա ապրիլ ամսին։ Մասնակցում էին Արևելյան, Արևմտյան, Հարավային և Հյուսիսային դպրոցների 1-3-րդ և 4-6- րդ դասարաների սովորողները։
Խաղերը անցկացվելու են թաղապետարանի ուղարկած միասնական խաղացանկով։

среда, 26 марта 2025 г.

Պատրաստվում ենք սպորտլանդիա մրցաշարին

 Այսօր Մայր դպրոցի մարզադահլիճում մարզվում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 4-6-րդ դասարանների սովորողները:Նրանք մեծ ոգևորությամբ կատարում էին նշված խաղերը,սովորում էին չխախտել խաղի կանոնները, աշխատում էին արագաշարժության վրա /վայրկյանաչափով/:

«Մուտքի ճամբար»-ի 1-ին դասարանցիները Մայր դպրոցի մարզադահլիճում

Այսօր Արևելյան դպրոցի «Մուտքի ճամբար»-ի 1-ին դասարանցիները Մայր դպրոցի մարզադահլիճում էին։ Սովորողները 1-ին անգամ էին մասնակցում մարզական պարապմունքին,նրանք կատարեցին վազքեր, ցատկեր, կանգ թիակների վրա, զամբյուղ, գլուխկոնծի առաջ, ցատկ ցատկացանցի վրա վարժությունները:

воскресенье, 23 марта 2025 г.

Գարնանային մանկավարժական ճամբար

 Մարտի 24

10։00-11։00-Հավաք մանկավարժական խորհուրդով։ 

11։00-11։30-Բակային աշխատանքներ,դահլիճների մաքրում բարեկարգում

Պատրաստվում ենք «Սպորտլանդիա» մրցաշարին

Սպորտլանդիային մասնակցում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր և միջին տարիքի սովորողները;

Օրվա լուսաբանումը տեսանյութում՝

Պատրաստվում ենք սպորտլանդիա մրցաշարին

суббота, 1 марта 2025 г.

Հաշվետվություն փետրվար

 Կրթահամալիրում դասավանդել եմ կրտսեր և միջին դպրոցներում։Մարզական նախագծերը իրականացրել եմ ըստ օրացույցի: