понедельник, 31 августа 2026 г.

Ուսումնական տարվա մեկնարկ

Արևելյան դպրոցի 2-րդ դասարանի սովորողներն ուսումնական տարին մեկնարկեցին Թումոյի այգում՝ իրականացնելով Երևանյան պուրակները ուսումնական հարթակներ նախագիծը։ Տարին մեկնարկեցինք  կոմիտասյան երգերով, միասնական ընթերցումներով, մարզական ուրախ խաղերով։




Օրվա նկարաշար՝




















воскресенье, 30 августа 2026 г.

Լրացուցիչ կրթության պարապմունք 2026-2027թ.

Մասնակիցներ

  • Սեբաստացի և ոչ Սեբաստացի սովորողներ

Պահանջներ

  • Պարապմունքներին ներկայանալ համապատասխան մարզական համազգեստով։
  • Մասնակցել կարող են հինգ տարեկանից սկսած անձինք։

Մարմնամարզական պարապմունքներ

  • Կազմակերպվում են կրթահամալիրի մարմնամարզական մարզադահլիճում։
  • Վճարը՝ 10.000 դրամ։
  • Տևողությունը՝ շաբաթական 2 օր։

Մարզումների օրերը և ժամերը

  • Երեքշաբթի՝ 15:00 – 16:30
  • Հինգշաբթի՝ 15:00 – 16:30

Կոնտակտային տվյալներ

среда, 26 августа 2026 г.

Էստաֆետային խաղեր 2-րդ դասարանի սովորողների համար

1.«Զիգզակաձև էստաֆետ»
Դասավորեք 4–5 կոն կամ այլ անվտանգ նշան։
Երեխան գնդակով շարժվում է դրանց արանքով՝ շրջանցելով յուրաքանչյուրն իր հերթին։
Վերադառնում է և գնդակը փոխանցում հաջորդին։
2.«Գնդակը հասցրու»
Երեխաները բաժանվում են 2–3 թիմի։
Առաջին մասնակիցը գնդակը տանում է մինչև նշված կետը և վերադառնում։
Գնդակը փոխանցում է հաջորդին։
Հաղթում է այն թիմը, որն առաջինն ավարտում է։

🐰 3. «Նապաստակներ»
Երեխաները երկու ոտքով ցատկոտելով հասնում են նշված կետին։
Շրջանցում են կոնը և նույն ձևով վերադառնում։
Հաջորդ մասնակիցը սկսում է միայն փոխանցումից հետո։

4. «Օղակների միջով»
Օղակները շարել գետնին։ Սովորողը հերթով անցնում է օղակների միջով՝ ցատկերով։

🎈 5. «Փուչիկը չգցես»
Երեխան փուչիկը պահում է երկու ձեռքով կամ թեթև հարվածներով օդում։
Պետք է հասնի շրջադարձի կետին և վերադառնա։
Այնուհետև փուչիկը փոխանցում է հաջորդին։
🚂 6. «Գնացք»
Յուրաքանչյուր թիմ կանգնում է շարքով։
Առաջինը վազում է մինչև կետը, վերադառնում և վերցնում երկրորդին։
Երկուսով գնում են մինչև կետը, հետո միանում է երրորդը։
Վերջում ամբողջ թիմը շարժվում է միասին՝ «գնացքի» նման։

7. «Գնդակը փոխանցիր»
Թիմի անդամները գնդակը փոխանցում են միմյանց՝ գլխավերևից կամ կողքից։ Վերջին մասնակիցը վազում է առաջ և շարունակում խաղը։



Դեպի Էջմիածին

Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 1

Ճամփորդության պատասխանատուներ՝ Անահիտ Մելքոնյան, Ռոզա Գսպոյան

Նպատակը՝

Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում

Հայրենիքի տեսարժան վայրերի բացահայտում, ճանաչում

«Հոգևոր Հայաստան» նախագծի իրականացում

Ճամփորդության վայրը՝ Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին։

Մեկնում՝ Մայր դպրոցից, ժամը՝ 10:00

Վերադարձ ՝ ժամը 15:00 Մայր դպրոց

Ճամփորդության ընթացքը և կանգառները՝

10:00` Մեկնում

11.30` Միասնական ժամերգություն Սուրբ Հռիփսիմե վանքում․․

12:00-ճանաչողական շրջայց Մայր Աթոռում, Էջմիածին քաղաքի կենտրոնում, միասնական ընթերցումներ

13․00-Քայլք դեպի Սուրբ Գայանե եկեղեցի

վերադարձ

Իրականացվող նախագծեր՝

«Ուսումնական ժամերգություն»

 Կարդում ենք․․․ճամփորդական ընթերցարան

Հայրենագիտական

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝

հարմար կոշիկներ

հարմար ուսապարկ

օրապահիկ բրդուճներ և ջուր

ֆոտոխցիկ, ձայնագրիչ

աղբի տոպրակ և ձեռնոց

Ճամփորդության կազմակերպումը ծնողների միջոցներով։

Յուրաքանչյուր սովորողի վճարը՝

Երթուղիներ՝

Տրանսպորտի ծախսը՝

Արդյունքն այստեղ՝

Մասնակիցներ՝

1.