четверг, 25 августа 2016 г.

ՇԱՐԺԱԽԱՂԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐևՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԵՆ

Շարժախաղերը ֆիզիկական դաստիարակության կարեւոր միջոցներից են. Շարժախաղերի ուսուցումը ուսումնական ծրագրում նախատեսված է տարրական դասարաններում. Շարժախաղերը նպաստում են երեխաների առողջության ամրապնդմանը, ֆիզիկական զարգացմանը, ամրապնդում են նրանց կենսականորեն անհրաժեշտ շարժողական հմտությունները `քայլքը, վազքը, ցատկը, նետումները, զանազան արգելքների հաղթահարումը եւ այլն. Մշակում են սովորողների շարժողական ընդունակությունները `արագաշարժությունը, ճարպկությունը, դիմացկունությունը, ուժը, կոորդինացիան, շարժումների հանաձայնեցումը եւ այլն. Խաղերը նաեւ զարգացնում են նրանց ուշադրությունը, համարձակությունը, ինքնավստահությունը, հնարամտությունը, օժանդակում են փոխօգնության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակմանը.

Տարրական դասարանների ծրագրում ընդգրկված խաղերը ունեն որոշակի ուղղվածություն, այսպես `վազքի, ցատկերի, նետումների, կոորդինացիայի, ինչպես նաեւ գնդակը փոխանցելու, նետելու, վարելու ունակությունների ամրապնդմանը նպաստող խաղեր.
Խաղերի հաջող անցկացումը, պայմանավորված է խաղի ընտրությունից, խաղավայրի եւ գույքի նախապատրաստումից.
Դասերի համար խաղերի ընտրելիս պետք է հաշվի առնվել.
- Դասին ներկայացվող խնդիրները,
- Երեխաների տարիքը, ֆիզիկական զարգացման եւ շարժողական հնարավորությունների մակարդակը,
- Խաղավայրի պայմանները, գույքի առկայությունը,
- Խաղի համար դասին հատկացված ժամանակը,
- Օդի ջերմաստիճանը,
- Շարժախաղին նախորդող եւ հաջորդող վարժությունների կատարման ժամանակ երեխաների ստացած բեռնվածությունը.
Վնասվածքներից խուսափելու նպատակով, եթե խաղերն անցկացվում եմ մարզասրահում, ապա պետք է այն ազատել մարմնամարզական գործիքներից եւ խանգարող այլ գույքից. Մարզահրապարակում խաղեր անցկացնելիս, խաղահրապարակի սահմանները պետք է նշագծել պատերից առնվազը 3-4 մետր ներս, իսկ հատակը պետք է լինի հարթ, մաքուր եւ նշագծված. Խաղերի համար անհրաժեշտ գույքը `ըստ չափի ու քաշի պետք է համապատասխանի սովորողների տարիքին եւ նրանց ֆիզիկական զարգացման ցուցանիշներին.
Շարժախաղերը անցկացնելիս, նախ պետք է հաղորդել խաղի անվանումը, ապա պարզ, հակիրճ բացատրել կամ հիշեցնել խաղի կանոնները, որոնք պետք է զուգակցվեն խաղի առանձին վարժությունների եւ հնարների ցուցադրմամբ.
Եթե ​​խաղը թիմային է, ապա դասարանի աշակերտներին պետք է բաժանել հավասար խմբերի, այն հաշվով, որ բոլոր խմբերը ֆիզիկական պատրաստականության մակարդակով լինեն մոտավորապես հավասար ուժի. Խաղի բացատրումից, կանոնների հաղորդումից հետո, պետք է նաեւ նշել թե քանի րոպե են խաղալու կամ ինչ հաշվի դեպքում է խաղը ավարտվելու. Խաղը ավարտելուց հետո, անհրաժեշտ է անփոփել այն `բացահայտելով այն սխալները, որոնք թույլ են տրվել խաղի ընթացքում.
Շարժախաղերը հիմնականում անցնում են հուզականությամբ, որը նպաստում է նրանց շարժողական ակտիվության բարձրացմանը.
Տարրական դասարաններում շարժախաղեր անցկացնելիս նպատակահարմար է խաղի բեռնվածությունը չափավորել `
- Խաղի տեւողության եւ կրկնումների քանակի փոփոխմամբ,
- Խաղահրապարակի չափերը մեծացնելով եւ փոքրքցնելով,
- Խաղին օգտագործվող գույքի քաշի փոփոխմամբ,
- Խաղի կանոնների պարզեցմամբ եւ բարդեցմամբ,
- Խաղի միջեւ ընդմիջումների մեծացմամբ կամ կրճատմամբ.
Շարժախաղերը անցկացնելիս անհրաժեշտ է երեխաներին ծանոթացնել եւ նրանց մեջ ամրապնդել խաղերի համար պարտադիր հետեւյալ կանոնները.
- Արագ եւ ճիշտ կանգնել իրենց տեղում խաղը սկսելու համար,
- Խաղը սկսել եւ ավարտել խաղավարի ազդանշանով,
- Խաղավարի խոսքը օրենք է,
- Խաղալ ազնվորեն, առանց խաբելու,
- Չվազել ու անցնել խաղի համար նշագծված խաղահրապարակի սահմանները,
- Հոգատար վարվել գույքի հետ,
- Հաղթելիս չգոռոզանալ, պարտվելիս `չտխրել.
Շարժախաղերի անցկացնելիս անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները եւ հիգիենիկ պահանջները.

Комментариев нет:

Отправить комментарий