среда, 30 мая 2018 г.

Ուրախ սպորտլանդիա Արևմուտքում


Յուրի Բախշյանի այգում տեղի ունեցավ սպորտլանդիա, որին մասնակցում էին  2.1 և 2.2 դասարանների ճամբարականները:
Մրցույթն անցավ շատ ուրախ և հետաքրքիր: 

Սպորտլանդիա Արևմտյան դպրոցում:

 Արևմտյան դպրոցի 1-ին դասարանի ճամբարականները սպորտլանդիան անցկացրեցին Յուրի Բախշյանի այգում:
Մրցույթի մասնակիցները սիրով կատարում էին մրցաշարի համար նախատեսված վարժությունները, տիրում էր ուրախ և առողջ մթնոլորտ:


Ամառային ճամբար

Մայիսի 29-ից հունիսի 8-ի անհատական աշխատաժամանակ
·    -  Ընդհանուր պարապմունք
·       -.  Մարմնամարզական պարապմունքներ կրտսեր դպրոցի ջոկատների հետ, սպորտլանդիաներ,էստաֆետային խաղեր
·        - Մարմնամարզական պարապմունքներ միջին դպրոցի ջոկատների հետ

суббота, 19 мая 2018 г.

Մայիսյան աշխատանքներ

 1-5րդ դասարաններում սպորտլանդիաներշարժախաղեր,մարմնամարզական պարապմունքներ:
6րդ և 8րդ դասարաններում  բակային խաղերմարմնամարզական պարապմունքներ:
Լրացուցիչ ընտրությամբ պարապմունքներ
Աշխատանքներ այլ դպրոցների հյուրերի հետ /Արտաշավան գյուղի, Գրիշա Ասատրյանի դպրոցի 1-ին դասարան/
Մարզադահլիճի մաքրման աշխատանքներ,
«Սեբաստիա» մարզադաշտերի մաքրմանտնկած ծառերի և ճիմերի ջրում:






четверг, 17 мая 2018 г.

Մեր հյուրերը Արտաշավան գյուղից

 Մայիսյան հավաքի շրջանակներում մեզ հյուրընկալվեցին Արտաշավան գյուղի, Գրիշա Ասատրյանի դպրոցի 1-ին դասարանի սովորողները: Նրանք օրը սկսել էին Հարավային դպրոցում,  Տաթև Մելքոնյանի դասարանում: Մարզական պարապմունքը  հյուրերը սկսեցին  վազքով, նախավարժանքից հետո վարժություններ կատարեցինք զուգափայտերի  վրա, այնուհետև ցատկեցինք ցատկացանցին  և ուրախ հրաժեշտ տվեցինք միմյանց:

Հյուսիսային դպրոցի մարմնամարզիկները ուրախ էին, որ փորձարկեցին նոր մարզագույքը

Երեկ մարմնամարզության մարզադպրոցը համալրվեց նոր գերմանական արտադրության ցատկացանցով, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին և   առաջինն է Հայաստանի մարզադպրոցներում, ինչպես նաև փորձարկվեց առգետման համար նախատեսված նոր ներքնակը, որն ունի 3մ լայնություն,6մ երկարություն և 30 սմ բարձրություն:Ներքնակը կնպաստի, որ մարզումները անցնեն  ավելի անվտանգ և հարմարավետ պայմաններում:











вторник, 15 мая 2018 г.