2019-2020

Առարկայական ծրագրեր, անհատական աշխատաժամանակ

среда, 30 июня 2021 г.

Ամառային աշխատանքային ճամբար

Հուլիսի 1-8

  • Բակային աշխատանքներ, ջրում և բարեկարգում կանաչ տարածքները, «Վահան Ասատրյան» պուրակը
  • Մարզական պարապմունքներ կրթահամալիրի կրտսեր և միջին ճամբարականների հետ

Մանկավարժական աշխատողների մարմնամարզական պարապմունք

 Հունիսի 30-ին մարմնամարզական պարապմունքներին մասնակցում էին՝ կրթահամալիր աշխատանքի համար դիմած ,վերապատրաստում,կամավորական աշխատանքի փուլն անցած,ֆիզարձակուրդից վերադարձած դասավանդողներ, Բլեյան բաց ցանցով գործընկեր ուսումնական հաստատություններ դիմող մասնագետներ:

Հյուսիսային դպրոց.մուտքի ճամբար

Հյուսիսային դպրոցի լրացուցիչ կրթության ճամբարի սովորողները այսօր այցելեցին Մայր դպրոց և ունեցան մարզական պարապմունք: Ինչպես պատմում են երեխաները ամեն ինչ շատ դուր եկավ, բայց հատկապես հավես էր բատուտի վրա ցատկելը:

понедельник, 28 июня 2021 г.

Ամփոփում

2020-2021 ուստարվա ամփոփում

Հաշվետվություն սեպտեմբեր

Հաշվետվություն. հոկտեմբեր

пятница, 25 июня 2021 г.

Դասվարների մարզական պարապմունք. մարմնամարզություն

Այսօր ամառային մանկավարժական  ճամբարի` դասվարների մարզական պարապմունքն էր։ Մասնակցում էին Արևելյան դպրոցի` մարմնամարզությունն ընտրած դասվարները։ Կատարեցինք ակրոբատիկ վարժություններ, վարժություններ գործիքների վրա, կախեր և ուժային վարժություններ։

Անհատական աշխատաժամանակ

Հունիսի 21-25

9:00-9:15-Առավոտյան բացօթյա պարապմունքներ

9:30-10:30 — Բակային աշխատանքներ, ջրում և բարեկարգում ենք կանաչ տարածքները, «Վահան Ասատրյան» պուրակը

воскресенье, 20 июня 2021 г.

Ճամփորդություն: Հայացք բարձունքից՝ Սևանի «Մաշտոցներ» և սպորտլանդիա Սևանի ափին:

Հունիսի 9-ին Արևելյան դպրոցի 5-6  տարեկան ճամբարականներն ու Շողեր ջոկատի ճամբարականները ճամփորդեցին դեպի Սևանի «Մաշտոցներ»: Առաջին կանգառը երիցուկների դաշտում էր:

суббота, 19 июня 2021 г.

Մանկավարժական աշխատողների բաց ճամբար.դասվարների մարզական պարապմունք


Հունիսի 18-ին անցկացրեցինք դասվարների մարմնամարզական պարպմունք:Մասնակցում էին Հարավային և Արևելյան դպրոցների դասվարները: Նրանք կատարեցին մարզական տարբեր վարժություններ` շարային, ընդհանուր զարգացնող վարժություններ, կանգ թիանների վրա, կամուրջ,գլուխկոնծի առաջ վարժությունները, ցատկեցին ցատկացանցի վրա,կախվեցին պտտաձողից, զուգափայտի վրա կատարեցին ձգումներ կախ դրությունից:

понедельник, 7 июня 2021 г.

Նախագիծ: Ցուցադրական մարմնամարզական ելույթ Արևմուտքում


Հունիսի 7-ին,ժամը՝11:00 Արևմտյան դպրոցում կայացավ մարմնամարզական ցուցադրական ելույթ:Մասնակցում էին կրթահամալիրի լրացուցիչ կրթության 5 տարեկանները և ընտրությամբ գործունեության 1-ից 3-րդ դասարանների սովորողները: Մարմնամարզիկները մեծ ոգևորությամբ ցուցադրեցին իրենց վարժությունները: