2019-2020

Pages

пятница, 8 января 2021 г.

Մարմնամարզական ստուգատես 2021

Հանրակրթական ամենամյա Մարզական ստուգատեսը , մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ամենամյա 8-րդ ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ: 

Նպատակը՝ 
Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է,ձմեռային մարզաձևերի,  մարզական քայլքերի, բարձունքների հաղթահարման, մարմնամարզական, լողի բաց ստուգատեսների միջոցով։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ժամկետը՝ Հունվարի  25-29-ը

Մարզական ստուգատեսի ժամանակացույց 2021

Հունվարի 25-29-ը՝ Ստուգատեսի մասնակիցները, սովորողները, դասվար-դասավանդողները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների հմալիրները։

Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական նորմատիվներ:

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի: Պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսին ներկա են գտնվում, հյուրեր, ծնողներ, բարեկամներ: Ստուգատեսը պարտադիր լուսաբանվում է, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:

Մասնակիցները՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասվարներ, 5 տարեկաններ և 1-3-րդ դասարան պարտադիր,  4-5-րդ դասարաններ, և 6-12-րդ դասարանցիներ, քոլեջի սովորողներ,  անհատական, խմբային, դասարանական, ընտանեկան թիմեր,  ըստ ժամանակացույցի, հայտով: Հայտերի լրացման վերջնաժամկետը հունվարի 23-ն է:

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ

Комментариев нет:

Отправить комментарий