2019-2020

Առարկայական ծրագրեր, անհատական աշխատաժամանակ

вторник, 21 октября 2025 г.

Մարմնամարզական հմտությունների ստուգատես 1

Այսօր Մայր դպրոցի մարզասրահում կայացավ մարմնամարզական հմտությունների ստուգատեսը։

Մասնակցում էին Քոլեջի 5 տարեկան սաները, նրանց ծնողները և դասավանդողները։

Փոքրիկ մարզիկները ցուցադրեցին իրենց ճարպկությունն ու համատեղ աշխատանքի հմտությունները՝ կատարելով վազքի, գլուխկոնծու և հավասարակշռության վարժություններ։
Միջոցառումը շարունակվեց ուրախ թիմային խաղերով, որոնք ստեղծեցին ջերմ, ընկերական և մրցակցային մթնոլորտ։

Այս ստուգատեսի նպատակը սաների ուշադրության, արագ կողմնորոշվելու և խմբով համագործակցելու կարողությունների զարգացումն էր։

Դիտեք նկարաշարը`

Комментариев нет:

Отправить комментарий