Մարմնամարզական հմտությունների ստուգատեսը կայացավ հոկտեմբերի 24-ին Մայր դպրոցի մարզասրահում։ Մասնակցում էին Հյուսիսային և Հարավային դպրոց-պարտեզների 5 տարեկանները, նրանց ծնողները և դասավանդողները։
Երեխաները ցուցադրեցին մարմնամարզական տարբեր վարժություններ՝ վազք, գլուխկոնծի, ինչպես նաև մասնակցեցին թիմային խաղերի՝ ձևավորելով ուրախ, համագործակցային և մրցակցային մթնոլորտ։ Միջոցառման նպատակն էր զարգացնել ուշադրությունը, արագ կողմնորոշվելու և խմբով աշխատելու հմտությունները։
Комментариев нет:
Отправить комментарий