2019-2020

Pages

среда, 10 апреля 2024 г.

«Սպորտլանդիա» մրցաշար

 Նախագիծ
«Սպորտլանդիա» մարզական միջոցառում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հարավային և Հյուսիսային դպրոցների 1-3-րդ դասարանների միջև:
Նպատակը և խնդիրներըՆպատակն է՝ 
1. անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում.
2. դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման պայմանների ընձեռում:

Խնդիրներն են՝
1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, նրանց ֆիզիկական որակների բարելավում.
2. դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչություն, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում,
3. դպրոցական տարիքի երեխաների համար ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների  ստեղծում,
4. հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպման խթանում:

Միջոցառման անցկացման ժամանակը՝  մայիս 15- ին և 22-ին, ժամը` 10։30-11։30
Վայրը՝  Մայր դպրոցի մարմնամարզական դահլիճ:

Սպորտլանդիային մասնակցելու են  Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային և Հարավային դպրոցների ընտրությամբ գործունեության  սովորողները

 մայիս 15- ին, ժամը` 10։30-11։30 1-ին և 2-րդ դասարանի  ընտրությամբ գործունեության խումբ 

մայիս 22- ին, ժամը` 10։30-11։30 երրորդ դասարանի  ընտրությամբ գործունեության խումբ

Ծրագիր՝ 

Վարժություն 1. Խաղային փոխանցավազք

Վարժություն 2. Փոխանցավազք արգելքների հաղթահարումով

Վարժություն 3. Փոխանցավազք մարմնամարզական օղակներով

Վարժություն 4. Անցում թունելի միջով

«Սպորտլանդիա» 1-2 դասարանների միջև





Комментариев нет:

Отправить комментарий