2019-2020

Առարկայական ծրագրեր, անհատական աշխատաժամանակ

воскресенье, 28 января 2024 г.

Տոնում ենք հին Նոր տարին Արատեսում

 Հունվարի 12-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցելով ուսումնական ժամերգությանը, ուղևորվեցինք Արատես։ Ճանապարհին կանգառ չունեինք, քանի որ Հերմոնից քայլքով պետք է բարձրանայինք։

Հերմոն հասնելուն պես իջանք մեքենայից և շարունակեցինք ճանապարհը ոտքով։ 

Մաքրունմ ենք ձյունը և տեղափոխում Երևանից բերված ցախը, սեղանն ու նստարանները


Քայլք Հերմոնից Արատես


 Երեկոյան՝ հետազոտական վարժարանի ճամբարականների հետ ռազմամասնագիտական կողմնորոշման զրույցներ անցկացրեց ծնող` Սամվել Պետրոսյանը։ Սովորողները մեծ հետքրքրությամբ էին լսում, տալիս իրենց հետաքրքրող հարցեր, և կարծում եմ մասնագետի կողմից ստանում էին սպառիչ պատասխաններ։ Ասեմ որ զրույցը հագեցած էր, և սովորողների մոտ ցանկություն առաջացավ այցելել Վ․Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, որը կիրականացնենք հունվարյան ճամբարի ընթացքում։









Комментариев нет:

Отправить комментарий