Կանոնադրության օրինակ՝
Հաստատում եմ ՝
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
տնօրեն՝ Ս. Մարկոսյան
Կանոնադրություն
Սեբաստացու օրերի շրջանակում, նոյեմբերի
21-22 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է Երևան քաղաքի և մարզերի դպրոցների աղջիկների
մարմնամարզական բաց մրցաշար:
Նպատակը և խնդիրները
Ամփոփել տարվա աշխատանքը
·
Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը աղջիկների շրջանում:
·
Մրցաշարը դարձնել
ամեն ամյա, ամեն տարի ներգրավելով տարբեր գործընկերների, մրցաշարը հեղինակային կրթական ցանցում տարածելը, բարձրացնելով մարզաձևի մասսայականությունը:
Անցկացման վայրը և ժամը
Մրցաշարն անցկացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզական մեծ մարզադահլիճում
Մասնակիցներ
Մրցաշարին մասնակցում են Երևան քաղաքի և մարզերի դպրոցների հայտավորված մարմնամարզության խմբերի մարզուհիները
Հայտերը ներկայացվում են հեռավար, մրցաշարից 2 օր առաջ
Մրցավարություն
Մրցավարությունը կազմակերպում է, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի աջակցությամբ:
Ծախսերը
Մրցաշարի կազմակերպման ուսումնական ծախսերը հոգում է կրթահամալիրը։ Մասնակիցները կարող են սահմանված կարգով օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի կացարանից։ Կացարաններից չօգտվող մարմնամարուհիների գործուղման ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:
Պարգևատրություն
Մրցաշարի մասնակցության համար թիմերը ստանում են վկայագիր (պատվոգիր), հաղթողները պագևատրվում են կրթահամալիրում ստեղծված նվերով:
Համարում եմ որ մարմնամարզական ելույթները նույնպես
համարվում են արդյունք, որի միջոցով սովորողները, ծնողները, կարողանում են գնահատել
իրենց ընկերոջ, երեխայի մարզական գործնեությունը և էսթետիկական հաճույք ստանան:
Комментариев нет:
Отправить комментарий