Շաարային վարժություններ՝ «Շարվիր»,«զգաստ»,«Ազատ»,«տեղում ետ դարձ» հրահանգները. Շարափոխում միասյունից եռասյուն և քառասյան շարքի շարժման մեջ դարձում կատարելով:
Ընդհանուր զարգացնող վարժություններ՝ Ձեռքերի,ոտքերի, իրանի տարբեր դրությունների համակցումներ:Տեղում և շարժման մեջ քայլքի,ոտքի թափային շարժումների,ոստյունների,կքանստերի,դարձումների հետ ձեռքերի շարժումների համակցում:Շնչառական վարժություններ:Կեցվածքի ձևավորման վարժություններ:
Մագլցման վարժություններ՝մագլցելով անցում արգելքների վրայով (մարզաանստարան,մարզագերան,պարանամագլցում երեք հնարքով) ձեռքերի և ոտքերի օգնությամբ:
Կախեր և հենումներ՝ տղաներ՝ կախ ծալված և արտակորված:Ձգումներ կախ դրությունից:Կաախ դրությունում ծնկային հոդում ուղղված ոտքերի բարձրացում:
Աղջիկներ՝ խառը կախեր: Ձգումներ կախ պառկած դրությունից:
Հավասարակշռման վարժություններ՝մարզագերանի վրա՝ քայլքմեծ քայլերով,արտանկներով,քայլք ոտնաթաթերի վրա,դարձումներ 90 և180 աաստիճան,հենում կքանիստ մեկ ոտքի վրա, յուրացրած շարժումների համակցումներ:
Հենացատկեր՝ 60-100 սմ բարձրությամբ լայնակի տեղադրված այծի վրա վերցատկում,ընդունելով հենում կքանիստ դրությունը և վարցատկ արտակորված:
Ակրոբատիկա՝ Գլուխկոնծի առաջ և ետ: Երկու գլուխկոնծի առաջ:Կանգ թիակների վրա, «Կամուրջ» վարժությունը օգնությամբ և ինքնուրույն:
Комментариев нет:
Отправить комментарий