2019-2020

Առարկայական ծրագրեր, անհատական աշխատաժամանակ

четверг, 22 декабря 2022 г.

Մարմնամարզական ստուգատես կրթահամալիրի Միջին դպրոցի սովորողների հետ

6-8-րդ դասարաններ

Շարային վարժություններ՝ միատողանից շարափոխումը միասյան և հակառակը, տողանից շրջան կազմելը, միատողանից երկտողան կազմելը և հակառակը, միատողանից եռատողան կազմելը։ Ընթացքում  կատարվող շարափոխումն են` միասյունից եռասյուն և հակառակը, միասյունից եռյակներ և  եռյակներից միասյուն կազմելը, մասնատումը, ձուլումը և այլն։   /Շարային քայլք,Բացազատվելն ու խտանալը տեղում

Ընդհանուր զարգացնող վարժություններ ձեռքերի,ոտքերի,իրանի տարբեր դրությունների համակցումներ

ԸԶՎ-ը կազմաբանական սկզբունքով դասակարգվում են` /ձեռքերի և ուսագոտու, պարանոցի, իրանի, ոտքերի և կոնքի, ամբողջ մարմնի/։

Մագլցման վարժությունները տղաներ-/պարանի մագլցում,աղջիկներ-հորիզոնական ձողի վրա ձեռքերի և ոտքերի օգնուփյամբ/:

Հավասարակշռության վարժությունների ուսուցումը պետք է սկսել հատակի վրա կատարելուց, ապա աստիճանաբար բարդացնելով` կատարել մարմնամարզական նստարանի, հետո միայն` գերանի վրա։

Ակրոբատիկական վարժություններ

Գլորումներ` առաջ և հետ, գլուխկոնծի առաջ և հետ, կանգ թիակների վրա, մեջքին պառկած և կանգնած դրություններից ընդունել «Կամուրջ» դրությունը վարժությունները։

Գլուխկոնծի առաջ

Գլուխկոնծի հետ

 «Կանգ թիակների վրաՑ

«Կամուրջ» 

«Կանգ գլխի վրա» 

«Շրջում կողքով» 

Ցատկ ցատկացանցի վրա

Հենացատկեր՝ «ոտքերը  զատած և կծկած» եղանակով նժույգի  վրայից։

Կախեր և հենումներ   պտտաձողի և զուգափայտերի վրա։

  -

Комментариев нет:

Отправить комментарий