Արատեսում ձյուն էր գալիս: Սովորողները մի լավ ձնագնդի խաղացին: Մի փոքր հանգստանալուց հետո Եղեգնաձորի ԱԻՆ-ը միացավ մեզ: Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ, բոլորը ստացան իրենց հարցերի պատասխանները:
Երկրորդ օրը առավոտյան դանդաղ վազքով իջանք մարզադաշտ նախավարժանքի, մի լավ վազեցինք,մարզվեցինք:
Չնայած եղանակը սառն էր և ցուրտ,բայց դա մեզ չխանգարեց:
Հանգամանքների բերումովմեր ռազմամարզական հրահանգիչները չկարողացան գալ,և ես իրագրծեցի ռազմամարզական խաղերը:
Հետ վերադառնալու կանգառները երկուսն էին, բարձունքի հաղթահարում «Սմբատաբերդ» իսկ մյուսը՝ Սբ. «Կարապետ» եկեղեցի։ Բոլորս միասին առանց տրտնջալու,երգելով հաղթահարեցինք
Սմբատաբերդը:
Երեկոյան ժամը՝ 19:15 հասանք
Մայր դպրոց:
Ռազմամարզական ճամբարի 5֊րդ հերթափոխը ժամանեց ձյունածածկ Արատես։
Առավոտյան նախավարժանք` ռազմամարզական ճամբարի 5֊րդ խումբ
Ռազմամարզական խաղեր 9֊րդ դասարանի մասնագիտական կողմնորշման սովորողների հետ
Комментариев нет:
Отправить комментарий