«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Այսօր տրվեց մարմնամարզական ստուգատեսի մեկնարկը: Առավոտյան ժամը 9:20-ից մարմնամարզական մարզադահլիճում հերթափոխով իրենց մարզումները սկսեցին Արևմտյան դպրոցի ճամբարականները: Ստուգատեսին մասնակցում էին 1-ից-3-րդ դասարանների սովորողները:
Ստուգատեսը անցավ շատ հետաքրքիր և կազմակերպված: Կատարեցին բոլոր նախատեսված նորմատիվային վարժությունները՝ քայլքեր, դարձումներ տեղում, գլորումներ, կանգ թիակների վրա, կախեր մարզապատից, պտտաձողից, ցատկ ցատկացանցի վրա, օղակի պտտումներ և ցատկ ցատկապարանով
Комментариев нет:
Отправить комментарий