Մարզական լրացուցիչ կրթության ծրագիր և ուսումնական պլան
Մարզական լրացուցիչ կրթության հիմնական նպատակն է աշակերտների առողջության ամրապնդումն ու նպաստումը նրանց բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացմանը:Մարզական լրացուցիչ կրթության յուրաքանչյուր աստիճանում ապահովել մարզվողների համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող, մարզական որոշակի արդյունքների հասնելու, մտավոր եւ ֆիզիկական աշխատունակության բարձրացման, ձեւավորված կարողությունները եւ հմտությունները հետագայում կիրառելու, առաջին բուժօգնություն ցույց տալու, ըստ նախասիրությունների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասնագետների ձևավորելն է:
Մարզական լրացոււցիչ կրթությունը բախկացած է քառաստիճան համակարգից
Առաջին աստիճան
- Մարզվողների ներդաշնակ ֆիզիկական զարգացում, ճիշտ կեցվածքի ձեւավորում եւ առողջության ամրապնդում, անձնական հիգիենայի, մարմնի կոփման կանոնների ինքնավերահսկում
- Առողջ կենսակերպի պահպանում, վնասակար սովորություններից խուսափելու, ֆիզիկական վարժություններով պարապելու պահանջի դաստիարակում
Մարզական լրացուցիչ կրթությունը իրականացվում է, ուսուցում, ամրապնդում, հմտեցում, կատարելագործում փուլերով
Ընդհանուր զարգացնող վարժություններ - հիմնական դրություններ եւ շարափոխումներ, կեցվածքի ձեւավորման վարժություններ, ԸԶՎ համալիրներ, առանց առարկաների եւ առարականերով / մարզագույք, գնդակներ, օղակներ, մարզափայտեր, դրոշակներ, կցագնդեր, ցատկապարաններ եւ այլն /
կանգ մեկ ոտքի վրա, մարզանստարանին, քայլք մարզանստարանին, դարձումներ ձեռքերի տարբեր դիրքերով: Հավասարակշռության գերանին քայլք, կից քայլեր, կքանստած դրությունից, կքանիստ մեկ ոտքի վրա:
Երրորդ աստիճան
- Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, օլիմպիական շարժման վերաբերյալ գիտելիքների ձեռք բերում եւ դրանց կիրառման հմտությունը առօրյայում, նախընտրած մարզաձեւում մարզական հաջողությոնների հասնելու կայուն հիմքի ստեղծում
- Սեփական օրգանիզմի հնարավորությունների ճիշտ գնաւհատում եւ կողմնորոշումը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի բնագավառում
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
Ակրոբատիկական վարժություններ - կքանիստ դրությունից գլորում / առաջ եւ հետ /, գլուխկոնծի / առաջ եւ հետ /, կանգ թիակների վրա, ծնկները ծալած եւ ոտնաթաթերը ձգված դեպի վեր: Մեջքին պառկած կամուրջ / մարզչի օգնությամբ / եւ ինքնուրույն, կանգ ձեռքերի վրա / մարզչի օգնությամբ /:
Комментариев нет:
Отправить комментарий