2019-2020

Առարկայական ծրագրեր, անհատական աշխատաժամանակ

понедельник, 24 июня 2019 г.

2019-2020թթ.մարմնամարզության ծրագիր

Մարզական ընտրությամբ  և լրացուցիչ գործունեության կառուցվածքը
Մարզական ընտրությամբ գործունեությունը և  լրացուցիչ կրթությունը  ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և  սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների  ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:
Նպատակը և խնդիրները

Մարզական ընրության խումբը և լրացուցիչ գործունեությունը ներառում է իր մեջ ֆիզիկական զարգացմանը ուղված համալիր ազդեցություն օրգան համակարգի վրա:
Բնականոն կանոնակարգված և ծրագրավորված ֆիզիկական բեռնվածությունը ապահովում է երեխաների մոտ ֆիզիկական կարողությունների զարգացում,մարզախաղերի գործնական պարապունքներին հմտությունների ձևավորում, ֆիզիկական պատրաստության կողմերի ճանաչում և առողջության ամրապնդում:
Օրակարգի պահպանումը մարզական ընտրությամբ գործունեությունում լուծում է այն խնդիրները որոնք նպաստում են ֆիզիկական գործուղությունների արդյունավետ ազդեցությունը աշակերտների մարմնի զարգացման վրա:
Մարզական ընտրությամբ   և լրացուցիչ կրթության գործունեությունը լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Ապահովվում է սովորողի առողջությունը
2.Կատարելագործում է ֆիզիկական կարողությունները
3.Ապահովում է ֆիզիկական հմտությունների ձեռքբերումը և կիրառումը մարզումների ժամանակ
4.Տեսական գիտելիքներ է տալիս ֆիզկուլտուրայի և սպորտի մասին
5.Գործնական գիտելիքներ է ապահովում մարզաձևի մասին
6.Թիմային և անհատական աշխատանքները սովորողի մոտ նպաստում են բարոյակամային հատկանիշների ճիշտ ձևավորմանը
7.Անձնական հիգիենայի մասին պատկերացում ստեղծում
8.Անհատական օրակարգի ապահովում դասերին և առօրյայում
9.Տարբեր մարզաձևերի մասին գիտելիքներ է ապահովում
10.Մարզաձևերի կանոնների տիրապետում և մրցավարություն:
  Սովորողների պատրաստության աստիճանը չափվում է նորմատիվների միջոցով :Նորմատիվ պահանջները համապատասխանում են ընդունված չափորոշիչ ծրագրին:

Ծանոթություն մարմնամարզության դասի կառուցվածքի մասին. 
1.Դասի առաջին նախապատրաստական մասում կատարվում  է ընդհանուր զարգացնող վարժություններ:
2.  Դասի հիմնական երկրորդ մասում կատարվելու են դասի առջև դրված խնդիրները՝ գլորումներ,հենացատկեր,ցատկացանց,քայլքգերանի,գծի  վրա,սողանցումներ մարզանստարանի վրայով:
3.Դասի եզրափակիչ մաս

Դասի երրորդ մասում հիմնականում կատարվում է թուլացնող,օրգանիզմի աշխատանքը կարգավորող վարժություններ՝շնչառական և լիցքաթափող վարժություններ:


Комментариев нет:

Отправить комментарий