Սպորտային մարմնամարզություն,
սպորտաձև, որը ներառում է մրցաձևեր մարմնամարզական սարքավորումների վրա, ազատ
վարժություններից և հենացատկերից։ Ժամանակակից մարմնամարզական բազմամարտ․կանանց
համար—տարբեր բարձրությունների բրուսիայի վրա, այծիկի վրա, հենացատկերից, ազատ
վարժություններից․
տղամարդկանց համար ազատ վարժություններից, հենացատկերից, այծիկի վրա, օղակների
վրա,զուգափայտերի վրա, պտտաձողի վրա։
Մարմնամարզություն տերմինը
ծագել է հին Հունաստանում,
հին հունական մշակույթի ծաղկման ժամանակաշրջանում մ․թ․ա․
8-րդ դարում, սակայնմարմնամարզական վարժությունները ծագել են դեռ հին աշխարհում։
Դեռևս 4000 տարի առաջ մ․թ․ա․ Չինաստանում, Հնդկաստանում և
ուրիշ երկրներում մարմնամարզական վարժությունները օգտագործել են բուժական
նպատակով։ Չինական գրքերում նշվում է, որ Չինաստանում եղել է մարմնամարզություն,
որով զբաղվել են տանը առավոտյան և երեկոյան։ Շատ հին պատմական աղբյուրներից
(հուշարձաններ,
նկարներ) հայտնի է, որ բոլոր հին ազգերի մոտ կիրառվել է մարմնամարզական
վարժություններ․ եգիպտացիների, պարսիկների, ասորիների, Անդրկովկասիժողովուրդների, հռոմեացիների և ուրիշ
ազգերի մոտ մարմնամարզությունը մտել է ֆիզիկական դաստիարակության համակարգի մեջ և
միջոց են եղել երիտասարդների մասնակցությանը օլիմպիական
խաղերին։ 18-րդ դարի վերջից 19-րդ դարի սկիզբը արևմտյան Եվրոպայում
և Ռուսաստանում ֆիզիկական դաստիարակության համակարգում օգտագործել
են վարժություններ մարմնամարզական սարքավորումներով, հենացատկեր։ 19-րդ դարի
երկրորդ կեսին արևմտյան Եվրոպայի սկսել են անցկացնել մրցումներ մարմնամարզական
վարժությունների մի քանի ձևերից։ 1881թվականին ստեղծվել է մարմնամարզության
միջազգային ֆեդերացիան։ 1896թվականից սպորտային
մարմնամարզությունը մտցվել է Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ, 1928 թվականից Օլիմպիակն խաղերին
մասնակցում են կանայք։ 1903թվականից անցկացվում
են աշխարհի առաջնություններ (մինչ 1913 թվականը տարեկան 2 անգամ, 1922 թվականից 4տարին մեկ անգամ), 1934թվականից մրցումներին մասնակցում են կանայք։
Ալբերտ Վաղարշակի Ազարյան
(փետրվարի 11, 1929, Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան), հայ մարմնամարզիկ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։ ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն է և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում,
արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր,
իսկ 1947 թվականին՝ Երևան։
1944 թվականին հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով
երեկոյան դպրոց։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։
1947 թվականին Մոսկվայում մասնակցել
է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թթ. սովորել է Հայկական
ֆիզկուլտուրայի տեխնիկումը։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ
զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։ 1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ
չեմպիոն օղակներից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային
մրցումների Չինաստան, Ֆրանսիա։
1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի
առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թվականին
Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել
երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։ 1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական
ինստիտուտը։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել
է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է
աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։
1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1961
թվականին ԱՄՆ-ում
մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։ 1963
թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին,
որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից, և դարձել բացարձակ
չեմպիոն։ 1964 թվականին ավարտել է մարզական գործունեությունը՝ անցնելով աշխատանքի
Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության
մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն։ 1964-2000 թթ. եղել է Օլիմպիական
խաղերի պատվավոր հյուր։ Երևանի քաղաքապետարանի ՕՀ
մարմնամարզության մարզադպրոցն անվանակոչվել է Ալբերտ Ազարյանի
անվամբ։Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։ ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն է և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։ Նրա
որդին՝
Էդուարդ Ազարյան
նույնպես մարմնամարզիկ է՝ օլիմպիական չեմպիոն (1980)
Էդուարդ Ազարյան (ծն. 4 նոյեմբերի, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն (1980), ԽՍՀՄ քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1980)։
Էդուարդ Ազարյանը մարմնամարզությամբ սկսել է զբաղվել վաղ տարիքից, իր հոր՝ օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ։ 1978 թվականին
Էդուարդ Ազարյանը դարձավ բազմամարտի ԽՍՀՄ չեմպիոն և ընդգրկվեց ԽՍՀՄ հավաքականում։
Նույն թվականին նվաճեց բազմամարտի աշխարհի գավաթի բրոնզե մեդալը և աշխարհի
առաջնության թիմային արծաթե մեդալը։ 1980 թվականին Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ
Էդուարդ Ազարյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն։
1992 թվականից
ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Զբաղվում է մարզչական
գործունեությամբ։ Նա ստեղծել է մարմնամարզության կենտրոն Aliso Viejo (Կալիֆոռնիա)։
Հրանդ Շահինեան
Հրանտ Համազասպի Շահինյան (30 Յուլիս, 1923 Գիւլագարակ - 29 Մայիս, 1996 Երեւան), Հայ խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ մարզանքի մէջ վաստակաւոր վարպետ (1951), ՀԽՍՀ վաստակաւոր մարզիչ (1961), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակաւոր գործիչ (1966)։ ԽՍՀՄ եօթակի յաղթական, բացարձակ չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկէ դափնեկիր, Օլիմպիական խաղերի (Հելսինքի 1952) կրկնակի մետալակիր եւ կրկնակի արծաթէ մետալակիր։
·
Մարմնամարզության համաշխարհային
ֆեդերացիայի որոշմամբ Հրանտ Շահինյանի առաջինը կատարած վարժություններից մեկը
կոչվում է «Շահինյանի պտուտան»։
·
ԽՍՀՄ-ում առաջինը Շահինյանի պատվին
հիմնադրվեց օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց։
Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները
Ալբերտ
Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան
մարզադպրոցում ավարտվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների
առաջնությունը: Որոշվեցին առանձին մարզագործիքների վրա հաղթողներն ու
մրցանակակիրները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ազատ վարժություններ՝ Արթուր Դավթյան (13.333), Արմեն Պետրոսյան
(12.466), Ժորա Սմբատյան և Արսեն Գասպարյան (12.366-ական):
Նժույգ թափ՝ Հարություն Մերդինյան (14.9), Արթուր Դավթյան (14.033), Վիգեն Խաչատրյան (12.933):
Օղակներ՝ Վահագն Դավթյան (15.0), Արթուր Թովմասյան (14.833), Արթուր Դավթյան (14.06):
Հենացատկ` Արթուր Դավթյան (14.5), Վիգեն Խաչատրյան (13.75), Արսեն Գասպարյան (12.933):
Զուգափայտ՝ Արթուր Դավթյան (13.933), Արմեն Պետրոսյան (13.2), Հովհաննես Հակոբյան (12.6):
Պտտաձող՝ Արթուր Դավթյան (13.0), Արմեն Պետրոսյան (12.5), Վիգեն Խաչատրյան (12.4):
Նժույգ թափ՝ Հարություն Մերդինյան (14.9), Արթուր Դավթյան (14.033), Վիգեն Խաչատրյան (12.933):
Օղակներ՝ Վահագն Դավթյան (15.0), Արթուր Թովմասյան (14.833), Արթուր Դավթյան (14.06):
Հենացատկ` Արթուր Դավթյան (14.5), Վիգեն Խաչատրյան (13.75), Արսեն Գասպարյան (12.933):
Զուգափայտ՝ Արթուր Դավթյան (13.933), Արմեն Պետրոսյան (13.2), Հովհաննես Հակոբյան (12.6):
Պտտաձող՝ Արթուր Դավթյան (13.0), Արմեն Պետրոսյան (12.5), Վիգեն Խաչատրյան (12.4):
Տղամարդկանց
առաջնությանը զուգահեռ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում ավարտվեց նաև
Հայաստանի կանանց առաջնությունը: Այստեղ առանձին գործիքների վրա չեմպիոն ու
մեդալակիր դարձան.
Հենցատկ՝ Աննա Գրիգորյան (12.95), Աննա Պետրոսյան (12.0),
Ելենա Հայկազունի (11.6):
Զուգափայտ՝ Աննա Գրիգորյան (9.6), Ելենա Հայկազունի (9.3), Ինեսսա Ջաղինյան (9.0):
Հավասարակշռության գերան` Գայանե Սիրականյան (12.1), Աննա Գրիգորյան (12.0), Ելենա Հայկազունի (11.3):
Ազատ վարժություններ՝ Շուշան Բաբայան (13.0), Ելենա Հայկազունի (12.1), Անի Եղիկյան (12.0):
Զուգափայտ՝ Աննա Գրիգորյան (9.6), Ելենա Հայկազունի (9.3), Ինեսսա Ջաղինյան (9.0):
Հավասարակշռության գերան` Գայանե Սիրականյան (12.1), Աննա Գրիգորյան (12.0), Ելենա Հայկազունի (11.3):
Ազատ վարժություններ՝ Շուշան Բաբայան (13.0), Ելենա Հայկազունի (12.1), Անի Եղիկյան (12.0):
ՄՍԿՀ-ում
մարմնամարզությունը գործում է 24
տարի .1993թվականից
Комментариев нет:
Отправить комментарий