2019-2020

Առարկայական ծրագրեր, անհատական աշխատաժամանակ

четверг, 19 октября 2017 г.

2-4 տարեկանների մարզական սեմինար պարապմունք


Ծանոթություն դասի կառուցվածքի մասին. 
Մարմնամարզության դասը պետք է սկսել պարանոցից և վերջացնել ստորին վերջույթներից:

1.Դասի առաջին նախապատրաստական մասում կատարվելու են ընդհանուր զարգացնող վարժություններ:
Ընդհանուր զարգացնող վարժությունները իր մեջ ընդգրկելու են պարանոցային վարժություններ,ուսագոտին ընդգրկող վարժություններ,ձեռքերի թափային վարժություններ, իրանի և ստորին վերջույթների վարժություններ, ճկունության, արագաուժային որակների և ճարպկության որակների ամրապնդման վարժություններ: 
2.  Դասի հիմնական երկրորդ մասում կատարվելու են դասի առջև դրված խնդիրները՝ գլորումներ,հենացատկեր,ցատկացանց,քայլք գերանի,գծի  վրա,սողանցումներ մարզանստարանի վրայով:
3.Դասի եզրափակիչ մաս
Դասի երրորդ մասում հիմնականում կատարվում է թուլացնող,օրգանիզմի աշխատանքը կարգավորող վարժություններ՝ շնչառական և լիցքաթափող վարժություններ:

- Դահլիճում պետք է հետևել տվյալ մարզաձևում ընդգրկված անվտանգության  կանոններիը և  սանիտարահիգիենիկ պահանջները:  Որպես կանոն ՝  մարմնամարզության դասերին պետք է մասնակցեն մարզահագուստով և մարզակոշիկներով /մասիկներով/: 

Комментариев нет:

Отправить комментарий