Այս ուսումնական տարին ավելի բուռն էր ու
եռանդուն։ Դասընթացները սկսվեցին անցկացվել նոթբուք-նեթբուքերով, բայց մարմնամարզությունը չկորցրեց իր ավանդական նախատիպը։
Արդեն մի քանի տարի է, որ աշխատում եմ Մայր դպրոցի մեծ մարզադահլիճում։
Տարեց տարի մարզադահլիճը ընդարձակվում է, հարստանում
նորանոր մարզասարքերով, ինչը նպաստում է ավելի
արդյունավետ ու հետաքրքիր դասընթացի անցկացմանը։ Սովորողների շրջանակը մեծանում է մարզասրահի
հարստանալուն զուգընթաց։
Բացի մարզադահլիճում
ավագ և միջին դպրոցի սովորողների հետ մարմնամարզական
աշխատանք ծավալելուց, ես նաև աշխատում
եմ Նոր դպրոցի և Բ-4 դպրոց պարտեզի կրտսեր սովորողների հետ։
Տարին զուրկ չէր նաև միջոցառումներից և
ցուցադրական ելույթներից։ Ելույթների ժամանակ հիմնականում ընտրում եմ լավագույն
վարժությունները կատարող երեխաներին. որոնց մասնակցությամբ էլ կազմում եմ ամբողջական
թիմ։
Դե ինչ տարի առանց ճամփորդությունների և արշավների։
Դրանցից ամենահիշարժանը «Բարձրունքների հաղթահարում» նախագծի շջանակներում «Մեծըփ» լեռան հաղթահարումն էր։
Քանի որ
2013-2014 ուսումնական տարին շարունակվում
է, ես շարունակելու եմ նույն եռանդով աշխատել տարբեր տարիքի սովորողների հետ։
Комментариев нет:
Отправить комментарий