среда, 22 декабря 2021 г.

Մարմնամարզության ստուգատես

Հանրակրթական ամենամյա 7-րդ Մարզական ստուգատեսը , մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:
Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ: 

Նպատակը՝

Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Մարզական ստուգատեսի ժամանակացույց 2022

Ժամկետը՝ Հունվարի  10-28-ը

Մասնակիցները՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  1-3-րդ դասարանի սովորողներ, 5 տարեկաններ:  

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ

 Ստուգատեսի մասնակիցները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների նորմատիվները՝

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի, պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսը պարտադիր լուսաբանվում է, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:

Ժամանակացույց

Комментариев нет:

Отправить комментарий