пятница, 19 мая 2017 г.

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ «ԹԵԺԱՌՈՒՅՔ»

 



Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա:
Տեղանքը անտառապատ է: Հարավային պատի վրացերեն լեզվով արձանագրությունը հավաստում է, որ եկեղեցին կառուցել է Իվանե Երկայնաբազուկը 1196-1199թթ.: Համալիրը պատկանել է հայ քաղկեդոնական եկեղեցուն, այն կառուցված է գորշավուն սրբատաշ բազալտից, նրա արտաքին չափերն են` 15,60 x 8,90մ.:
 
Եկեղեցին միանավ, թաղակապ կառույց է, զույգ թաղակիր կամարներով: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ, որոնք գտնվում են բեմի աբսիդի և արտաքին պատերի միջև: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:

Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել ուղղանկյուն հատակագծով, որից հարավ-արևելյան կողմում պահպանվել է մի փոքր հատված: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ ուղղանկյուն հորինվածքով մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ, նրանից պահպանվել է խորանի կիսաշրջանաձև հատվածը: Գերեզմանոցը նույնպես ավերված է:

Հուշարձանի պահպանական տարածքը 1,3հա է կազմում:

Комментариев нет:

Отправить комментарий